USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+36

Ucom-ն ամանորյա անակնկալներ է պատրաստել իր բոլոր բաժանորդների համար

16.12.2015, 17:07
Ucom-ն ամանորյա անակնկալներ է պատրաստել իր բոլոր բաժանորդների համար։
Ucom-ն ամանորյա անակնկալներ է պատրաստել իր բոլոր բաժանորդների համար

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ucom-ն ամանորյա անակնկալներ է պատրաստել իր բոլոր բաժանորդների համար։

Ինչպես տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից, Ամանորյա տոների ընթացքում Ucom ընկերության բոլոր բաժանորդները կվայելեն վառ և  հետաքրքիր հեռուստաեթեր և շատ արագ ինտերնետ:

«Triple Play» փաթեթի բոլոր բաժանորդները երկու ամիս շարունակ կունենան մինչև 100Մբ/վ արագությամբ ինտերնետ, կվայելեն Ucom հեռուստատեսային փաթեթում ներառված բոլոր HD ալիքները, ինչպես նաև որպես նվեր կստանան Ucom–ի տեսավարձույթի «New Year» բաժնից 24 ֆիլմ դիտելու հնարավորություն:

Ինտերնետի արագությունը, կախված սակագնային փաթեթից, կավելանա հետևյալ կերպ. Triple Play Select սակագնային փաթեթի բաժանորդների համար ակցիայի շրջանակում ինտերնետի արագությունը կկազմի 50 Մբ/վ, իսկ Play Classic, Triple Play Rock և Triple Play Jazz սակագնային փաթեթների բաժանորդների համար ինտերնետի արագությունը կկազմի 100 Մբ/վ։

U!TV փաթեթի բաժանորդները հնարավորություն կունենան վայելել Ucom–ի հեռուստատեսային փաթեթում ներառված բոլոր բարձրակարգ HD ալիքները,  ինչպես նաև որպես նվեր կստանան Ucom–ի տեսավարձույթի «New Year» բաժնից 24 ֆիլմ դիտելու հնարավորություն:

«U!Net»  փաթեթի բաժանորդները կստանան  մինչև 100Մբ/վ արագությամբ ինտերնետ՝ կախված իրենց սակագնային փաթեթից։ Մասնավորապես ակցիայի գործողության ընթացքում U!Net Lite սակագնային փաթեթի բաժանորդները կստանան 25 Մբ/վ արագությամբ ինտերնետ, U!Net Starter սակագնային փաթեթի բաժանորդները` 50 Մբ/վ արագությամբ ինտերնետ, U!Net Basic և U!Net Ultra սակագնային փաթեթների բաժանորդները` 100 Մբ/վ արագությամբ ինտերնետ։

Բացի այդ, Ucom ընկերության Triple Play և U!TV փաթեթների բաժանորդները հնարավորություն կունենան վայելել նոր ուրախ և ամանորյա հեռուստաալիք՝ Ձմեռ Պապի հեռուստաալիքը (Телеканал Деда Мороза):

Ամանորյա առաջարկը կգործի 2015թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2016թ. հունվարի 31-ը:

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից ($1 – 483,98 դրամ)։ -0-