USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+36

Ucom-ի բոլոր բաժանորդները կվայելեն մինչև 100 Մբ/վ ինտերնետի արագություն և կդիտեն 145 հեռուստաալիքներ

23.08.2017, 14:29
Ucom-ի բոլոր բաժանորդները կվայելեն մինչև 100 Մբ/վ ինտերնետի արագություն և կդիտեն 145 հեռուստաալիքներ:
Ucom-ի բոլոր բաժանորդները կվայելեն մինչև 100 Մբ/վ ինտերնետի արագություն և կդիտեն 145 հեռուստաալիքներ

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Մինչև սեպտեմբերի 30-ը Ucom ընկերության հատուկ առաջարկի շրջանակում U!TV, U!Net, 3Play, 4Play ծառայությունների բոլոր բաժանորդները կվայելեն համապատասխանաբար 145 հեռուստաալիքներ և մինչև 100 Մբ/վ արագությամբ ֆիքսված ինտերնետ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Արձակուրդից հետո աշխատանքային ռեժիմին անցնելիս հարկավոր է արագ կարողանալ ավարտին հասցնել բոլոր գործնական հարցերը, որոնք հնարավոր է լուծել առցանց: Իսկ դրանից հետո մեր բաժանորդները կարող են ազատել իրենց երեկոն ամբողջ ընտանիքով որևէ հետաքրքրիր ֆիլմ, հաղորդում կամ սպորտային իրադարձություն դիտելու և միամյանց հետ շփվելու համար: Այս հատուկ առաջարկով ևս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր բաժանորդներին ֆիքսված ծառայությունների ոլորտի առաջատարին՝ Ucom-ին նախընտրելու համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ինտերնետի 100 Մբ/վ արագությունը հնարավոր կլինի վայելել Ucom-ի մոդեմը համակարգչին լարային տարբերակով (LAN) միացնելու դեպքում` հաշվի առնելով նաև օգտագործվող համակարգչի տեխնիկական առանձնահատկությունները:

Նշենք նաև, որ հատուկ առաջարկի շրջանակում հասանելի են բոլոր հեռուստաալիքները՝ բացառությամբ HD և մեծահասակների համար նախատեսված հեռուստաալիքների:

Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում: -0-