USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ucom-ի աջակցությամբ բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները մրցանակի են արժանացել ՏՏ համաշխարհային համաժողովում

06.10.2016, 20:23
«Արմաթ» ինժեներական լաբորատորիները WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում մրցանակի են արժանացել «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում:

Ucom-ի աջակցությամբ բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները մրցանակի են արժանացել ՏՏ համաշխարհային համաժողովում

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Արմաթ» ինժեներական լաբորատորիները WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում մրցանակի են արժանացել «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում:

Մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է 6 անվանակարգում ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը։

Հարկ է նշել, որ այս օրերին ՏՏ ոլորտի հայկական պատվիրակությունը գտնվում է Բրազիլիայում: Պատվիրակների թվում են UITE, Ucom, Instigate consulting, Instigate design, eDram, VOLO, Synergy, Localz ընկերությունների և Tumo ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչները:

Ucom ընկերությունը մասնավորապես աջակցել է շուրջ 40 ինժեներական լաբորատորիաների բացմանը և այս տարի պլանավորում է բացել ևս 30-ը։

«Չափազանց ոգևորիչ է, երբ ընկերության կողմից հովանավորվող նախագիծը բարձր գնահատականի է արժանանում միջազգային այսպիսի հարթակներում։ Սա ևս մեկ ապացույց է, որ կրթված սերունդ դաստիարակելը հնարավորություն կտա գործակցության ուղիներ հարթել ոլորտի օտարերկրյա մասնագետների հետ և հայազգի ուղեղների համար աշխատանքի հնարավորություններ ստեղծել մեր հայրենիքում», - նշել է Ucom ընկերության մարքետինգի և հաղորդակցության գծով տնօրենՏիգրան Սաֆարյանը։

Բրազիլիայում ՏՏ համաշխարհային համաժողովում անցկացվող WITSA Emerging Digital Solutions ծրագրի 7 անվանակարգերից երկուսում հաղթել են հայկական Sinergy և Lokalz ընկերությունները:

WCIT 2019-ը կանցկացվի Հայաստանում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ:–0–