USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ucom-ն առաջարկում է նվերի 8 տարբերակ մարտի 8-ին

02.03.2021, 22:43
Գարնանային տոներին ընդառաջ Ucom-ն առաջարկում է ձեռք բերել նվերների 8 տարբերակներից ցանկացածը
Ucom-ն առաջարկում է նվերի 8 տարբերակ մարտի 8-ին

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./ԱՌԿԱ/. Գարնանային տոներին ընդառաջ Ucom-ն առաջարկում է ձեռք բերել նվերների 8 տարբերակներից ցանկացածը, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

Մտերիմներին պիտանի և օգտակար նվերների ցանկում են ձայնային սարքավորումները, էլեկտրական թեթև փոխադրամիջոցները, ակնթարթային ֆոտոխցիկները, խելացի ժամացույցները, ռոբոտ-փոշեկուլը, սմարթֆոնները, լիցքավորող սարքերն ու հեռախոսի պատյանները։ Առկա տեսականին հնարավոր է ձեռք բերել Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում՝ կանխիկ և ապառիկ տարբերակով։

Մասնավորապես HIPER BX635 էլեկտրական հեծանիվը հնարավոր է ձեռք բերել կանխիկ 349 900 դրամով կամ ամսական ընդամենը 9 720 դրամով՝ մինչև 36 ամիս ապառիկ ձևակերպելու դեպքում։ Instax SQ 6 GRAPHITE ակնթարթային ֆոտոխցիկը հասանելի է կանխիկ 73 600 դրամով կամ ամսական ընդամենը 2 040 դրամով՝ մինչև 36 ամիս ապառիկ ձևակերպելու դեպքում։ Ապառիկը «Յունիբանկ» ԲԲԸ աջակցությամբ 36 ամսով ձևակերպելու պարագայում առաջին 12 ամսվա ընթացքում գնորդները կօգտվեն 0% կանխավճարի, 0% տարեկան տոկոսադրույքի և 0% սպասարկման վճարի հնարավորությունից: Ավելին՝ սարքավորումները ձեռք բերելիս չկա Ucom-ի որևէ ծառայությանը բաժանորդագրվելու պարտավորություն։

«Գարնանային տոների առիթով Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում գնորդներն իրենց մտերիմների համար կարող են նվերներ ընտրել իջեցված գներով տեսականուց։ Այն իսկապես բազմազան է՝ ռոբոտ-փոշեկուլից մինչև սմարթֆոնի պատյան», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ առաջարկի շրջանակում ներկայացված սարքավորումների քանակը սահմանափակ է և դրանք նշյալ պայմաններով հնարավոր է ձեռք բերել մինչև մարտի 10-ը։

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–