USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում

14.08.2025, 11:11
Ucom-ը հայտարարում է Երևանի Սիլիկյան թաղամասում ընկերության գերարագ ֆիքսված ցանցի գործարկումը հաջողությամբ ավարտելու մասին  
Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Ֆիքսված ցանցի ընդլայնման ռազմավարության շրջանակում Ucom-ը հայտարարում է Երևանի Սիլիկյան թաղամասում ընկերության գերարագ ֆիքսված ցանցի գործարկումը հաջողությամբ ավարտելու մասին։   Այս մասին հայտում են Ucom ընկերությունից։

Սիլիկյան թաղամասի բնակիչներն այսուհետ կարող են օգտվել Ucom-ի ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից՝ ստանալով այս բոլոր ծառայությունները մեկ փաթեթում և առավել շահավետ պայմաններով։

Ցանցի գործարկման կապակցությամբ Ucom-ը հատուկ առաջարկ է նախատեսել թաղամասում բնակվողների համար, որը կգործի 2025թ. օգոստոսի 13-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ։ Մասնավորապես, Unity փաթեթներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ մեկ ամիսը կտրամադրվի անվճար։

«Մեր կարևորագույն առաքելությունն է Հայաստանում բոլորի համար հասանելի դարձնել կապի բարձրորակ և ժամանակակից ծառայությունները։ Բաժանորդների հանդեպ հոգատարությունը Ucom-ի համար առաջնային է, դրա համար մենք ստեղծել ենք միավորված և շահավետ փաթեթներ, որոնք ներառում են տան ինտերնետը, շարժական կապն ու հեռուստատեսությունը՝ դարձնելով դրանք առավել պահանջված և արդյունավետ։ Հուսով եմ, որ Սիլիկյան թաղամասի բնակիչները կօգտվեն մեր տրամադրած հնարավորություններից և կվայելեն Ucom-ի ցանցի արագությունն ու որակը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

2025 թվականին Ucom ֆիքսված ցանցն արդեն հաջողությամբ գործարկվել է նաև Երևանի Հին Ավան, Անաստասավան և Հաղթանակ թաղամասերում։