USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+31

Temu-ում հայկական տվյալների արտահոսք է եղել

17.09.2024, 11:32
Temu-ում անձնական տվյալների արտահոսք է եղել
Temu-ում հայկական տվյալների արտահոսք է եղել

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. CyberHub-ի ինժեներ Լևոն Իսաջանյանը Facebook-ի իր էջում գրել է Temu-ում անձնական տվյալների արտահոսքի մասին։

Նրա խոսքով՝ օնլայն առևտրի համար օգտագործվող Temu պլատֆորմում հայկական տվյալներ կան, որոնց արտահոսք է եղել։

«Threat Actor-ը կարողացել է էքսֆիլտրացնել 87 միլիոն հաճախորդի տվյալ, որում նշված է, որ կան ՀՀ տվյալներ։ Ոնց հասկանում եմ, արտահոսել է UserId, Username, e-mail, address, IP address, Gender, Phone Number, DOB: Կան այլ տվյալներ, որոնք գտնվում են հէշավորված վիճակում կամ այլ՝ Boolean մակարդակում, ինչը հնարավոր չէ իդենտիֆիկացնել՝ մինչ չլինի ամբողջ տվյալների շտեմարանը»,- գրել է Իսաջանյանը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետները խորհուրդ են տալիս փոխել Temu–ի գաղտնաբառը։

Նշենք նաև, որ օրեր առաջ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ևս Facebook-ի իր էջում անդրադարձել է Temu-ում անձնագրի տվյալներ տեղադրելու անվտանգությանն առնչվող հարցին՝ նշելով տվյալների արտահոսքի հնարավորությունը։