USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Telegram–ի կանոնները խախտած մարդկանց IP հասցեներն ու հեռախոսահամարները կարող են փոխանցվել իրավապահներին․ Դուրով

24.09.2024, 11:18
Telegram–ը, իրավապահ հարցումներին ի պատասխան, կարող է նրանց փոխանցել այն մարդկանց IP հասցեներն ու հեռախոսահամարները, ովքեր խախտում են Telegram–ի կանոնները
Telegram–ի կանոնները խախտած մարդկանց IP հասցեներն ու հեռախոսահամարները կարող են փոխանցվել իրավապահներին․ Դուրով

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Telegram–ը, իրավապահ հարցումներին ի պատասխան, կարող է իրավապահ մարմիններին փոխանցել այն մարդկանց IP հասցեներն ու հեռախոսահամարները, ովքեր խախտում են Telegram–ի կանոնները, հայտարարել է Telegram–ի հիմնադիր Պավել Դուրովը։

Նրա խոսքով, չարագործներն օգտվել են Telegram–ի որոնումներից՝ ապօրինի ապրանքներ վաճառելու համար, բայց վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Telegram–ի մոդերատորների թիմը մեսենջերում որոնողական համակարգը դարձրել է ավելի անվտանգ, իսկ ապօրինի կոնտենտն այլևս անհասանելի է։

«Որպեսզի չարագործները չկարողանան չարաշահել Telegram–ի որոնողական համակարգը, մենք թարմացրել ենք Սպասարկման պայմաններն ու Գաղտնիության քաղաքականությունն՝ ապահովելով դրանց միատեսակությունն ամբողջ աշխարհում»,- ասել է Դուրովը, հայտնում է ՌԲԿ–ն։