USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-10

«Telcell»-ը վերսկսել է ընդունել Beeline կապի ծառայությունների դիմաց վճարումները

21.02.2017, 18:00
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն և «Telcell» ընկերությունը տեղեկացնում են, որ վերականգնվել է Beeline կապի ծառայությունների դիմաց վճարումների ընդունումը Telcell վճարային տերմինալներով։
«Telcell»-ը վերսկսել է ընդունել Beeline կապի ծառայությունների դիմաց վճարումները

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beelin) և «Telcell» ընկերությունը տեղեկացնում են, որ վերականգնվել է Beeline կապի ծառայությունների դիմաց վճարումների ընդունումը Telcell վճարային տերմինալներով` առայժմ գործող պայմաններով, հաղորդում է «ԱրմենՏել» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ նշվում է, որ մարտի 1-ից Beeline-ի ծառայությունների համար մինչև 999 դրամ վճարումները կընդունվեն 35 դրամ միջնորդավճարով, 1000 և ավելի դրամ վճարումները՝ առանց միջնորդավճարի:

«Beeline-ի յուրաքանչյուր աշխատակից յուրաքանչյուր օր և յուրաքանչյուր ժամ աշխատում է մեր բաժանորդների համար` նպատակ ունենալով մեր կողմից մատուցվող ծառայությունները դարձնել հնարավորինս պարզ և հարմար և ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր բաժանորդին։ Այսօր դեռևս կան հարցեր, որոնք ունեն բարելավման կարիք, սակայն մենք շարունակաբար աշխատում ենք այդ ուղղությամբ և կշարունակենք աշխատել այնքան ժամանակ մինչև կդառնանք ամենահաճախորդամետ օպերատորը շուկայում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մեր նպատակն անփոփոխ է` վճարումների մատչելիության և սպառողների հարմարավետության ապահովումը: Մենք ստանձնեցինք հավելյալ պարտավորություններ՝ հաճախորդների սպասարկման մակարդակի և մեր գործընկերների հետ համագործակցության կայունության պահպանման նկատառումով: Էլեկտրոնային վճարումների հայաստանյան շուկայի զարգանցման ներկա փուլում հատկապես անհրաժեշտ է սպառողների վստահության անսասանությունը, ինչին էլ ուղղված է «Թել-Սելի» քաղաքականությունը»,- ասում է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:

Բաժանորդները կարող են վճարել Beeline կապի ծառայությունների համար առանց միջնորդավճարի Beeline–ի վաճառքի գրասենյակներում, բանկերում, Beeline–ի կայքում (բանկային քարտերի), ինչպես նաև Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-