Team Telecom Armenia-ի IPO-ի քեյսը ներկայացվեց CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին
24.07.2023,
14:36
CaseKey 2023-ի շրջանակում տեղի ունեցավ Team Telecom Armenia-ի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) քեյսի ներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./ԱՌԿԱ/. CaseKey 2023-ի շրջանակում տեղի ունեցավ Team Telecom Armenia-ի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) քեյսի ներկայացումը:
Հայաստանի տարբեր բուհերից շուրջ 200 երիտասարդներ ծանոթացան առաջնային հրապարակային տեղաբաշխման բոլոր մանրամասներին ու թիմերին տրամադրվեց ընկերության զարգացման ռազմավարական խնդիրը։
Լուծումներ առաջարկելու համար թիմերն ունենալու են ընդամենը 72 ժամ։
Հաջողություն մաղթելով մրցույթի մասնակիցներին` Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ մրցույթի մասնակիցները կբախվեն խնդրի հետ, որը դեռ երբեք որևէ մեկի առաջ չի դրվել Հայաստանում։
«Մեզ համար կարևոր է, որ երիտասարդների մտքերն արտահայտվեն և, ինչու ոչ, օգտակար լինեն մեզ։ Մուտք գործելով IPO՝ մեր ընկերությունը դարձավ ամբողջությամբ հասարակական։ Եվ սա ևս մեկ քայլ է ցույց տալու, որ մենք բաց ենք և բաց երկխոսության մեջ ենք մեր բաժնետերերի հետ։ Այդ երիտասարդները վաղը կարող են դառնալ բաժնետեր և ընկերության համար խնիդրներ բարձրացնել»,- ասաց նա։
Եսայանն ընդգծեց, որ մրցույթի արդյունքում ընկերությունը պատրաստ է ներգրավել ուսանողների։
Մինչև CaseKey հիմնական մրցույթը ուսանողական թիմերը ողջ տարվա ընթացքում մասնակցում են թրեյնինգների և սովորում լուծել գործող բիզնեսների խնդիրներ: Վերջին 3 ամիսների ընթացքում մրցույթում ներգրավվել է ավելի քան 230 ուսանող, 30 մարզիչ, 15 ԲՈՒՀ և կրթական կենտրոն, մի շարք ձեռնարկություններ՝ տարբեր ոլորտներից, ինչպես նաև անցկացվել է 10-ից ավելի դասընթաց:
Նախագծի հիմնադիր Արշակ Կարապետյանը նշեց․ «Անչափ ոգևորիչ է տեսնել, որ հայկական ընկերությունն իրականացնում է առաջնային հրապարակային տեղաբաշխում, և էլ ավելի ոջևորիչ է, որ երկարամյա փորձ ունեցող կազմակերպությունը հնարավորություն է տալիս հայ երիտասարդներին դառնալ այդ գործընթացի մասը և առաջարկել ընկերության ռազմավարական զարգացման սեփական տեսլականը։ Մենք արդեն երրորդ տարին է, ինչ համագործակցում ենք Team Telecom Armenia-ի հետ, և վստահ ենք, որ այս համագործակցությունը իր կարևոր տեղն ունի Հայաստանի կրթական և բիզնես ոլորտների զարգացման գործում։ Մեր թիմի անունից մաղթում ենք հաջողություն ընկերությանը այս կարևոր գործում»։
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ մրցույթն անցկացվում է արդեն երրորդ անգամ։ Մրցույթի շրջանակում ընկերությունն իր կողմից ներկայացնում է խնդիր, որը մասնակիցները պետք է լուծեն սահմանափակ ժամանակում և ներկայացնեն ընկերությանը։
«Սա տեսություն չէ, այլ` պրակտիկա, քանի որ անձամբ բիզնեսի սեփականատերերն են հարցեր տալու մասնակիցներին», – նշեց նա։
Բիզնես խնդրի ներկայացմանը հաջորդեց «Առաջնային հրապարակային տեղաբաշխում․ հնարավորություններ տնտեսության, ընկերության և հանրության համար» թեմայով պանելային քննարկումը։
Քննարկման խոսնակներն էին՝ Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, Ամերիաբանկի Ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Առնո Մոսիկյանը, Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, Բիբլոս բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։ Քննարկման մոդերացիան իրականացնում էր ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը։
Մրցույթի մասնակից 22 թիմերի առաջարկած լուծումներից ընտրվելու են լավագույն 6-ը, որոնք կներկայացվեն օգոստոսի 6-ին։
Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն է, որ իրականացնում է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։–0–