Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և Արմավիրի մարզերի բոլոր քաղաքները։ Նոր ցանցը, որն ապահովում է մինչև 25 000 Մբ/վ թողունակություն, հասանելի է Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք, Արմավիր, Մեծամոր և Վաղարշապատ քաղաքների շուրջ 40 000 տնային տնտեսություններին, հաղորդում է Team Telecom Armenia ընկերության մամուլի ծառայությունը։
«Մենք շարունակում ենք NGN ցանցի կառուցումը և՛ Երևանում, և՛ մարզերում։ Այս ջանքերը, որ գործադրում ենք ցանցի կառուցման համար, դեռ տասնյամյակներ շարունակելու են օգուտ տալ և հնարավորություններ ստեղծել մեր երկրի համար», - նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Ներկայումս Team-ի NGN ցանցը ծածկում է Հայաստանի տնային տնտեսությունների 40 տոկոսը՝ արդեն իսկ հասանելի լինելով շուրջ 350 հազար ընտանիքի։ Հայաստանի տարածքում այն գործում է 40 բնակավայրերում, իսկ մայրաքաղաքում՝ յոթ վարչական շրջաններում՝ Ավանում, Արաբկիրում, Դավթաշենում, Քանաքեռ-Զեյթունում, Կենտրոնում, Նոր Նորքում և Շենգավիթում:
Բաժանորդները կարող են օգտվել գերարագ ինտերնետից՝ միանալով Cosmo սակագնային փաթեթներին, որոնք ապահովում են մինչև 1000 Մբ/վ արագությամբ ինտերնետ, թվային հեռուստատեսություն, ֆիքսված և բջջային կապ, իսկ փաթեթի հետ տրամադրվող Cosmobox սարքը, փոխարինելով ավանդական TV-սարքին, հեռուստացույցը դարձնում է «խաղային»։ Բաժանորդներին հասանելի է մոտ 2000 խաղ, որոնք ամպային տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է խաղալ գրեթե ցանկացած սարքի վրա։
Team Telecom Armenia-ի մասին
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն առաջին տելեկոմ ընկերությունն է, որը Հայաստանում իրականացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ դառնալով է՛լ ավելի բաց ու հանրային։ Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում։