USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Բջջային կապի ճապոնական օպերատորը «կսովորեցնի» սմարթֆոններին խոսել և հասկանալ ձայնային հրահանգները

28.02.2012, 16:01
NTT Docomo բջջային կապի ճապոնական օպերատորի սմարթֆոնում տեղադրված հավելվածը «կսովորեցնի» հեռախոսներին խոսել և կատարել տիրոջ ձայնային հրահանգները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:
Բջջային կապի ճապոնական օպերատորը «կսովորեցնի» սմարթֆոններին խոսել և հասկանալ ձայնային հրահանգները

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. NTT Docomo բջջային կապի ճապոնական օպերատորի սմարթֆոնում տեղադրված հավելվածը «կսովորեցնի» հեռախոսներին խոսել և կատարել տիրոջ ձայնային հրահանգները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Այն տեղադրելով՝ օգտվողը կարող է թելադրել էլեկտրոնային հաղորդագրությունների տեքստը և ուղարկել դրանք, կառավարել տեսախցիկը և լուսանկարչական սարքը, գտնել անհրաժեշտ տեղեկատվություն՝ միայն ձայնային հրահանգներ տալով: Հեռախոսը կպարզի և կհուշի երթուղին, գնացքափոխ կայարանները և մետրոյի գնացքների ժամանակացույցը, կիմանա առաջիկա օրվա եղանակի տեսությունը և բարձրաձայն կհղարոդի արդյունքների մասին: Սմարթֆոնը տիրոջը կհաղորդի ստացված հաղորդագրությունների մասին և բարձրաձայն կկարդա դրանք:

Ընկերության մտահաղացմամբ՝ նոր հավելվածը պետք է  տարեց մարդկանց գրավի սմարթֆոններից և դրանց գործողությունների օգտագործելու հարցում, որոնց համար երբեմն հեշտ չէ սովորել կառավարել սմարթֆոնները և կարդալ փոքր տառատեսկաները:

Հավելվածն անվճար կլինի, դրանից կարելի է օգտվել սկսած մարտի 1-ից: Սա ճապոներեն լեզվով առաջին նման հավելվածն է: Այն համապատասխանում է NTT Docomo օպերատորի սմարթֆոնների գրեթե բոլոր մոդելներին:

Ըստ Ճապոնիայի Էլեկտրոնիկայի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ասոցիացիայի տվյալների՝ այս տարվա հունվարին երկրի բջջային կապից օգտվողների թիվն առաջին անգամ գերազանցել է բնակչությանը՝ կազմելով 128 մլն մարդ, կամ բնակչության 100,4 տոկոսը: -0-