Սինոփսիսը և ՄԷՏԻ–ն օգնում են ուսանողներ պատրաստել չիպերի նախագծման ոլորտի համար
11.06.2013,
10:28
Սինոփսիս ընկերությունը և Էլեկտրոնային տեխնիկայի ազգային հետազոտական համալսարանը (ՄԷՏԻ) հայտարարել են, որ այս տարի 17 մագիստրոս ուսանողներ ավարտում են Սինոփսիսի և ՄԷՏԻ-ի համատեղ կրթական ծրագրով իրենց ուսումնառությունը և պատրաստ են անցնել ճարտարագետի իրենց մասնագիտական կարիերայի կառուցման հաջորդ քայլին:

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Սինոփսիս ընկերությունը և Էլեկտրոնային տեխնիկայի ազգային հետազոտական համալսարանը (ՄԷՏԻ) հայտարարել են, որ այս տարի 17 մագիստրոս ուսանողներ ավարտում են Սինոփսիսի և ՄԷՏԻ-ի համատեղ կրթական ծրագրով իրենց ուսումնառությունը և պատրաստ են անցնել ճարտարագետի իրենց մասնագիտական կարիերայի կառուցման հաջորդ քայլին:
Այս երկամյա մագիստրոսական ծրագիրը հիմնվել է Սինոփսիսի աջակցությամբ ՄԷՏԻ-ի կողմից 2006թ.-ին՝ Ռուսաստանում ուսանողների համար միկրոէլեկտրոնիկայի ոլորտում առաջնակարգ կրթություն ապահովելու նպատակով:
Ծրագիրն առաջարկում է ԻՍ նախագծման համար մասնագիտացված ուսումնական նյութեր, որոնք հիմնված են Սինոփսիսի ծրագրային գործիքների փաթեթի վրա և մշակված են Սինոփսիսի համաշխարհային համալսարանական ծրագրի մաս կազմող Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի (ՍԱՈՒԴ) կողմից:
Ինչպես նշված է Սինոփսիս ընկերության հրապարակած հաղորդագրության մեջ, իրեն արդեն արդարացրած արտադրություն-բուհ համագործակցության կրթական մոդելը ծրագրում ներառված ուսանողներին հնարավորություն է տալիս մտնելու Ռուսաստանի աշխատաշուկա՝ ունենալով արդյունավետ մասնագիտական աշխատանքի համար անհրաժեշտ արդիական գիտելիք ու գործնական հմտություններ:
Երկուշաբթի օրը տեղի ունեցած ավարտական արարողության ժամանակ ՄԷՏԻ-ի ռեկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Չապլիգինը հանձնեց ՄԷՏԻ-ի դիպլոմները: Սինոփսիս ընկերության մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը շրջանավարտներին հանձնեց Սինոփսիսի վկայականները:
Արդեն վեցերորդ տարին է, ինչ Սինոփսիսի և ՄԷՏԻ-ի համատեղ ծրագիրը շրջանավարտներ է տալիս: Մինչ օրս, 109 ուսանող հաջողությամբ ավարտել են իրենց ուսումնառությունը Սինոփսիսի և ՄԷՏԻ-ի համատեղ կրթական ծրագրով: Նրանցից շատերն արդեն աշխատում են Ռուսաստանի և տարածաշրջանի կիսահաղորդչային առաջատար ընկերություններում, ինչպիսիք են Միկրոնը, Անգսթրեմը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միկրոէլեկտրոնիկայի նախագծման խնդիրների ինստիտուտը, NI ELVIS-ը:
«Սինոփսիսի մասնագետներն ու ՄԷՏԻ-ի դասախոսներն աշխատում են միասին Սինոփսիս-ՄԷՏԻ ուսումնական կենտրոնում ուսանողներին առաջատար ծրագրային գործիքների և մեթոդների մասին գիտելիքներ տալու համար: Յուրաքանչյուր տարի մենք ընդունում ենք միայն 20 նոր ուսանողներ և մեծ հույսեր ենք կապում նրանց հետ: Անցյալ շաբաթ, բուհն ավարտելու համար, Սինոփսիսի և ՄԷՏԻ-ի համատեղ կրթական ծրագրով ուսուցանող երկրորդ կուրսի 17 ուսանողներ հաջողությամբ պաշտպանեցին իրենց մագիստրոսական ատենախոսություններն ուղղված թվային և անալոգային ինտեգրալ սխեմաների նախագծմանը», - ասում է Յուրի Ա. Չապլիգինը:
Սինոփսիս-ՄԷՏԻ ուսումնական կենտրոնում յուրաքանչյուր ուսանողի հասանելի են էլեկտրոնային ավտոմատացված նախագծման նորագույն ծրագրային գործիքային միջոցները», - ասում է Ռիչ Գոլդմանը: «Ի լրումն, Սինոփսիսը նաև տրամադրում է 90 նանոմետր և 32/28 նանոմետր տեխնոլոգիայով ուսումնական նախագծման փաթեթներ (EDKs) և փոխգործակցող գործընթացների նախագծման փաթեթներ (iPDKs), ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին պատկերացում ունենալ գերժամանակակից ԻՍ նախագծման միջավայրում աշխատելու մասին»:
«Սինոփսիսի և ՄԷՏԻ-ի համագործակցությունը շարունակաբար զարգանում և խորանում է: Այս տարի ՍԱՈՒԴ-ի ճարտարագիտության բակալավրի ծրագրի երեք հայաստանյան շրջանավարտներ ավարտում են ՄԷՏԻ-ի երկամյա համատեղ ծրագիրը և ստանում են ճարտարագիտության մագիստրոսի աստիճան», - ասում է ՍԱՈՒԴ-ի տնօրեն, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը: «ՄԷՏԻ-ի ծրագիրը արդյունավետ և արդիական պահելու համար մենք շարունակաբար աշխատում ենք բովանդակության բարելավման ուղղությամբ՝ ՍԱՈՒԴ-ի կրթական ծրագրերին լիովին համապատասխանեցնելու նպատակով»:
«Մենք երկար տարիների համագործակցության փորձ ունենք Էլեկտրոնային տեխնիկայի ազգային հետազոտական համալսարանի (ՄԷՏԻ) «Ինտեգրալ սխեմաների նախագծման» ամբիոնի հետ», - ասում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միկրոէլեկտրոնիկայի նախագծման խնդիրների ինստիտուտին կից Գիտության ֆեդերալ պետական բյուջեի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լ. Ստեմպկովսկին: «ՄԷՏԻ-ի մագիստրատուրայի ուսանողները, ովքեր սովորում են Սինոփսիս-ՄԷՏԻ ուսումնական կենտրոնում, շատ խոստումնալից են: Նրանք ցուցադրում են ԻՍ նախագծման ոլորտում խորը գիտելիքներ և հմտորեն տիրապետում են Սինոփսիսի ԷՆԱ գործիքներին և Matlab, Tcl and C/C++ ծրագրերին՝ գոյություն ունեցող երթուղիներում բացակայող օղակներ ստեղծելու համար: Նրանք մասնակցել են համատեղ գիտահետազոտական և տեխնիկական ծրագրերի իրագործմանը համաշխարհային ճանաչում ունեցող արտասահմանյան ընկերությունների հետ՝ ցուցաբերելով բարդ հետազոտություններ ինքնուրույն իրականացնելու կարողություն»:
«Սինոփսիսի և ՄԷՏԻ-ի համատեղ ծրագրի շնորհիվ ես լավ պատրաստված եմ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում կարիերայի համար», - ասում է Սինոփսիս-ՄԷՏԻ համատեղ մագիստրոսական ծրագրի 2013թ. շրջանավարտ Իրինա Ռիժովան: «Ես շատ բան սովորեցի ինտեգրալ սխեմաների նախագծման ամենաժամանակակից հասկացողությունների, մշակման գործընթացի և թիմային աշխատանքի մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես օգտագործել ոլորտի առաջատար ԷՆԱ գործիքները: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միկրոէլեկտրոնիկայի նախագծային խնդիրների ինստիտուտում ես ստացա իրական աշխատանքային փորձ: Ես հավատում եմ, որ նման ծրագրերը նպաստում են Ռուսաստանում միկրոէլեկտրոնիկայի արդյունաբերության աճին և հաջողությանը»:
«Սինոփսիսի համաշխարհային համալսարանական ծրագիրը, սկսած 1986 թվականից, ուսուցման և գիտական աշխատանքների համար մատակարարում է գործիքներ և միջոցներ: Սինոփսիսի համալսարանական ծրագիրն ամբողջ աշխարհում ներառում է Սինոփսիսի գործիքներով ապահովված ավելի քան 1500 ինստիտուտների հազարավոր ուսանողների և դասախոսների: Սինոփսիսի համաշխարհային համալսարանական ծրագիրը մատչելի է դարձնում Սինոփսիսի լավագույն ծրագրային միջոցները՝ տրամադրելով անվճար ուսուցում և ուսումնական ծրագրի զարգացման օգնություն: Առավել հավանական է, որ ուսանողները, փորձ ձեռք բերելով Սինոփսիսի ծրագրային գործիքների միջոցով, կկարողանան կիսահաղորդչային տեխնոլոգիայի արագ փոփոխվող աշխարհում աշխատել որպես բարձր արտադրողականություն ունեցող մասնագետներ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Էլեկտրոնային տեխնիկայի ազգային հետազոտական համալսարանը (նախկինում Մոսկվայի Էլեկտրոնային տեխնոլոգիայի ինստիտուտը) հիմնադրվել է 1965 թվականին: Այն տեղակայված է Զելենոգրադում: ՄԷՏԻ-ի առաջնակարգ ուսուցումն իրականացվում է բարձրակարգ աշխատակազմի օգնությամբ, որն ընդգրկում է 100 գիտությունների դոկտորների, ավելի քան 300 թեկնածուների և ունի սեփական կրթական ծրագիր և ժամանակակից ուսումնական մեթոդներ: Կրթական ծրագիրն ապահովում է ֆիզիկայի, մաթեմատիկայի, համակարգչային գիտության ֆունդամենտալ ուսուցում, ինչպես նաև օտար լեզվի, շուկայագիտության, մենեջմենթի դասընթացներ և խորը մասնագիտական կրթություն: ՄԷՏԻ-ն համագործակցում է Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար համալսարանների հետ, մասնակցում է բակալավրական, մագիստրոսական և պրոֆեսորական փոխանակման ծրագրերի: Առկա ուսուցման ուսանողներն իրենց պրակտիկ աշխատանքն անում են ՄԷՏԻ-ի լաբորատորիաներում և Մոսկվայի ու Զելենոգրադի ընկերություններում: Էլիտար մասնագիտական ուսուցման ծրագիրն իրականացվում է ՄԷՏԻ-ի և էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում առաջատար մի շարք օտարերկրյա ընկերությունների հետ համատեղ:
Սինոփսիս ընկերությունն արագացնում է նորարարությունները համաշխարհային էլեկտրոնային շուկայում: Որպես էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) առաջատար, ընկերության ծրագրային ապահովումը, մտավոր սեփականությունն ու ծառայությունները օգնում են ճարտարագետներին հաղթահարել նախագծման, ստուգման և արտադրության ոլորտում առկա լուրջ մարտահրավերները: 1986թ.-ից ամբողջ աշխարհի ճարտարագետներն օգտագործում են Սինոփսիսի տեխնոլոգիաները՝ միլիարդավոր ինտեգրալ սխեմաների և համակարգերի նախագծման և ստեղծման համար:
Սինոփսիս ընկերությունը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին՝ որպես Սինոփսիս Արմենիա փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ): Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով ԷՆԱ և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) մշակման ոլորտներում: Ունենալով հարյուրավոր հայ ճարտարագետներ՝ Սինոփսիսը Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է: ՏՏ ոլորտում ուսանողների համար հաջողությունների բարձրագույն մակարդակը խթանելու նպատակով ընկերությունը հովանավորում է տարբեր մրցույթներ, ինչպես ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևը, Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադան: Սինոփսիս Արմենիայի նախաձեռնություններից են ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի շնորհումը և «ՏՏ ոլորտի լավագույն կառավարիչներ» ամենամյա մրցանակաբաշխության: Սինոփսիս Արմենիայի ներդրումները ՏՏ ոլորտով չեն սահմանափակվում: 2010թ.-ին Սինոփսիս ընկերությունը ճանաչվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից Կորպորատիվ գերազանցության ամենամյա մրցանակաբաշխության համաշխարհային լավագույն 12 ընկերություններից մեկը՝ Հայաստանում օրինակելի կորպորատիվ քաղաքացի լինելու, նորարարության և հաջողված բիզնեսի իրականացման համար: Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն տեղակայված է Երևանում: Սինոփսիսի գլխամասային գրասենյակը Կալիֆոռնիայի Մաունթին Վյու քաղաքում է: Ընկերությունն ունի ավելի քան 80 գրասենյակ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում և Հնդկաստանում:-0-