USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ հաստատության երեխաները բեմադրություն էին պատրաստել «Ռոստելեկոմ» ընկերության համար

15.11.2013, 18:12
Նոյեմբերի 14-ին Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության սաները, ովքեր դեռ հունիսից ապահովված են «Ռոստելեկոմի» անվճար ինտերնետ կապով, անակնկալ էին կազմակերպել ընկերության համար:
Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ հաստատության երեխաները բեմադրություն էին պատրաստել «Ռոստելեկոմ» ընկերության համար
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 14-ին Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության սաները, ովքեր դեռ հունիսից ապահովված են «Ռոստելեկոմի» անվճար ինտերնետ կապով, անակնկալ էին կազմակերպել ընկերության համար:

Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, անակնկալը ամփոփում էր երեխաների վերաբերմունքը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության և հատկապես Ռոստելեկոմ ապրանքանիշի նկատմամբ:

Երեխաների կողմից ներկայացված բեմադրությունն ու նկարները, որոնք պատկերում էին «Ռոստելեկոմը» մանուկների աչքերով, հուզեցին բոլոր ներկաներին: Որոշ նկարներ ուղորդվեցին «»Ռոստելեկոմի» գլխամաս՝ որպես հիշատակ գիշերօթիկ հաստատության սաների կողմից:

«Ռոստելեկոմից» հայտնում են, որ առաջիկայում ընկերությունը շարունակելու է համագործակցությունը հաստատության հետ՝ ապահովելով հաստատության սաներին համատեղ ուսուցողական ծրագրերով ու միջոցառումներով:

Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունն իրականացնում է սոցիալապես անապահով ընտանիքների 6-18 տարեկան երեխաների խնամքն ու դաստիարակությունը, աջակցում է նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, ապահովում է նրանց սննդով, հագուստով, տալիս առաջին բուժօգնությունը, ապահովում համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններով:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին ընդառաջ «Ռոստելեկոմը» անակնկալ էր մատուցել Նուբարաշենի՝ Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ թիվ 2 հաստատությանը. կառուցվեց ներքին համակարգչային ցանց, ինչի շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով և անվճար հիմունքներով լայնաշերտ ինտերնետով ապահովվեցին հաստատության դասասենյակներն ու համակարգչային սրահը:

Ընկերության կողմից խնամքի կենտրոնի համակարգչային կենտրոնը համալրվեց նոր համակարգիչներով, որոնց շնորհիվ թվով ավելի շատ երեխաներ կարողացան մասնակցել դասընթացներին և զարգացնել իրենց համակարգչային հմտությունները:

«Ռոստելեկոմը» մշտապես աջակցում է երեխաների և երիտասարդների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու ոլորտի համար ապագա մասնագետների ձևավորմանը:

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն, հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո:

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկամանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

Այփի հեռուստատեսության ծառայությունն ընկերությունը մատուցում է “ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ” ընկերության հետ համատեղ:

Ներկայում «Ռոստելեկոմի»  վաճառքի ևսպասարկման սրահներ գործում են ՀՀ 14 քաղաքներում և Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավթաշեն և Նոր Նորք համայնքներում:

«Ռոստելեկոմ» (www.rostelecom.ru) ընկերությունը ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում երկրի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար է ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայություից օգտվողների թիվը գերազանցում է 9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ ավելի քան 6 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ընկերությունը հանդիսանում է բջջային կապի օպերատոր, որն ակտիվ զարգացնում է նոր սերնդի անլար ցանցերը: Ներկայում բջջային աբոնենտների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ:

«Ռոստելեկոմ» ընկերությունն առաջատար է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողների շարքում:

Առաջատար դիրքերը պահպանվում են նաև էլեկտրոնային կառավարության ոլորտում ինովացիոն լուծումների, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:-0-