USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Samsung-ը բացվող-ծալվող նոր սմարթֆոն է ներկայացրել

09.09.2016, 15:51
Samsung ընկերությունը Չինաստանի իր պաշտոնական կայքում Galaxy Folder 2 բացվող-ծալվող նոր սմարթֆոնի մասին տեղեկություն է հրապարակել:
Samsung-ը բացվող-ծալվող նոր սմարթֆոն է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Samsung ընկերությունը Չինաստանի իր պաշտոնական կայքում Galaxy Folder 2 բացվող-ծալվող նոր սմարթֆոնի մասին տեղեկություն է հրապարակել, հաղորդում է hi-tech.mail.ru-ն:

Բացվող-ծալվող հեռախոսները դադարեցին ճանաչում վայլելել, երբ ի հայտ եկան սենսորային էկրան ունեցող հեռախոսները: Սակայն այսպիսի հեռախոսներ նախընտրողների մի որոշակի լսարան, այդուհանդերձ, մնաց: Հենց նրանց համար էլ Samsung-ը ներկայացրել է Galaxy Folder 2 սմարթֆոնը:Նոր հեռախոսի էկրանը բավականին փոքր է ներկայիս ստանդարտների համեմատ` ընդամենը 3,8 դյույմ: Galaxy Folder 2-ի դիզայնը կարելի էր տեսնել ծանուցումներից առաջ սոցիալական ցանցերում հայտնված լուսանկարներում: Արտաքինից սմարթֆոնը նման է Galaxy J բյուջետային  շարքին:


Բնութագրեր`

·                                 Պրոցեսոր Snapdragon 425 — 4 միջուկ Cortex-A53 հաճախականությամբ, 1,4 ԳՀց;

·                                 Էկրանը 3,8 դյում` WVGA թողութնակությամբ (480x800);

·                                 Մարտկոցը 1950 մԱժ;

·                                 Հիշողությունը 16 ԳԲ ներառված հիշողություն և 2 ԳԲ օպերատիվ;

·                                 Տեսախցիկը` 8 ՄՊ և 5 ՄՀ դիմայինը:

·                                 Օպերազիոն համակարգը` Android 6.0.1 Marshmallow

·                                 Չափսերը` 122х60,2х15,5 մմ

Պաշտոնական արժեքն առայժմ հայտարարված չէ: Սպասվում է, որ արժեքը կլինի 300 դոլարի սահմաններում։ -0-