USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+36

Samsung-ը տեղեկացրել է հսկայական պլանշետի թողարկման մասին

29.10.2015, 12:29
Samsung–ը պաշտոնապես տեղեկացրել է Galaxy View նոր պլանշետի թողարկման մասին, որի դիսփլեյը կկազմի 18,4 դյույմ, հաղորդում է Lenta.ru–ն` հղում անելով ընկերության կայքին։
Samsung-ը տեղեկացրել է հսկայական պլանշետի թողարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Samsung–ը պաշտոնապես տեղեկացրել է Galaxy View նոր պլանշետի թողարկման մասին, որի դիսփլեյը կկազմի 18,4 դյույմ, հաղորդում է Lenta.ru–ն` հղում անելով ընկերության կայքին։

Արտադրողը նշել է, որ սա շուկայում ամենամեծ բջջային Android սարքավորումն է։ The Verge–ը Galaxy View–ն որակել է որպես «պորտատիվ հեռուստացույց»։
Պլանշետն առաջին հերթին նախատեսված է տան պայմաններում ֆիլմ և հաղորդումներ դիտելու համար։ Այն ունի հատուկ հենակ, որը թույլ է տալիս պլանշետը դնել սեղանին։

Դիսփլեյի թողունակությունը կազմում է 1920/080 պիկսել։ Պլանշետը հագեցած է ստերեոդինամիկներով, ութ միջուկանի պրոցեսորով` 1,6 գիգահերց հաճախականությամբ, 2 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ և 32 գիգաբայթ հիշողությամբ ֆայլեր պահելու համար։ Դիմային տեսախցիկի թողունակությունը 2,5 մեգապիկսել է։ Մարտկոցը թույլ է տալիս ութ ժամ շարունակ անդադար տեսանյութեր դիտել։ Galaxy View–ն աշխատում է Android 5.1 Lollipop օպերացիոն համակարգով, ունի NanoSIM հնարավորություն, որն աշխատում է միայն LTE–ի դեպքում։ Պլանշետը կշռում է 2,65 կիլոգրամ։ –0–