Samsung սմարթֆոններ գնողները նվեր կստանան Beeline-ից 033 կոդով հեռախոսահամար
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է Samsung սմարթֆոնների Galaxy A սերիայի վաճառքի ակցիա, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, այս սմարթֆոնների տեսականուց որևէ մեկը գնելիս մինչև 2019 թ. օգոստոսի 20-ը՝ հաճախորդները կստանան 25 ԳԲ շարժական ինտերնետ և հատուկ նվեր՝ 033 կոդով հեռախոսահամար։ Սմարթֆոնները հասանելի են ապառիկ վաճառքով։
«Samsung հեռախոսներն արժանաբար սիրված են հաճախորդների կողմից և սովորաբար սմարթֆոնների շրջանում ամենաշատն են վաճառվում։ Այս ակցիայի շնորհիվ մեր հաճախորդներն եզակի հնարավորություն կստանան՝ ձեռք բերել հայտնի բրենդի հեռախոս և առաջիններից մեկն ունենալ գեղեցիկ 033 կոդով հեռախոսահամար։ Իսկ բջջային ինտերնետի մեծ ծավալը կդառնա ևս մեկ հաճելի բոնուս, որը կօգնի բացահայտել նոր սմարթֆոնի ամբողջ ներուժը և մեր ծառայությունների առավելությունները», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշվում է, որ տեսականիում առկա են Samsung Galaxy A սերիայի բոլոր հեռախոսները։ 24 ամսով ապառիկ վաճառքի դեպքում սկզբնական Samsung Galaxy A 10 մոդելի արժեքը կազմում է ամսական 3300 դրամ։ Beeline-ում վաճառվում են միայն պաշտոնական տարբերանշանով Samsung հեռախոսներ, որոնք արտադրված են հատուկ մեր տարածաշրջանի համար:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–