Beeline–ի «Կապի մեջ +» ծառայության ռոումինգի գները կնվազեն` կազմելով 24,99 դրամ
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է «Կապի մեջ+» ծառայության շրջանակում ռոումինգի գների նվազեցման մասին: Այժմ Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաև զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 24.99 դրամ/րոպե միասնական սակագնով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը ևս կազմում է 24.99 դրամ:
«Արձակուրդների շրջանի սկսվելուն զուգահեռ Beeline-ը հանդես է գալիս ռոումինգի համար միաժամանակ մի քանի պարզ և հարմար առաջարկներով: «Կապի մեջ+» ծառայությունը մեր հաճախորդներին հնարավորություն է տալիս կատարել և ստանալ զանգեր աննախադեպ ցածր սակագներով: Իսկ երկրների ցանկը, որտեղ այս ծառայությունը հասանելի է` Ռուսաստան, Վրաստան, Իտալիա, Ուկրաինա և այլ երկրներ, դարձնում է այն ամենագրավիչներից մեկը շուկայում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ռոումինգը Beeline-ի հետ ոչ միայն շահավետ է, այլ նաև հետաքրքիր: Աննախադեպ ցածր սակագների հետ միաժամանակ մենք նաև հայտարարում ենք «Կապի մեջ» մրցույթի մեկնարկի մասին Facebook սոցիալական ցանցի Beeline Armenia պաշտոնական էջում: Մրցույթի մրցանակը բացառիկ սմարթ-պայուսակն է: Այն ինտեգրվում է սմարթֆոնի հետ, ունի նավիգատոր, կարող է լիցքավորել հեռախոսը, մի խոսքով, իդեալական է ցանկացած ճանապարհորդի համար: Մրցանակը ցուցադրված է Հյուսիսային պողոտայում գտնվող մեր գրասենյակում: Մրցանակը կշահի նա, ով առաջինը կգուշակի, թե ինչ է թաքցված պայուսակում», - նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը:
«Կապի մեջ+» ծառայությունը գործում է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ուկրաինա, Իտալիա, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ուզբեկստան երկրների տարածքում` Beeline, Kyivstar, Wind Italy օպերատորների ցանցերում ռոումինգ ծառայությունից օգտվող Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար։
«Կապի մեջ+» ռոումինգ ծառայությունը գործելու է մինչև 2015 թ. դեկտեմբերի 10-ը ներառյալ: Այն կարելի է ակտիվացնել` հավաքելով *655# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝ *650#: Ծառայության ակտիվացման գումարը կազմում է 290 դրամ։
Ծառայությունից օգտվելու համար Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը` հավաքելով *131# հրահանգը կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար կամ *500# հրահանգը` հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար: «Կապի մեջ+» ծառայության վերաբերյալ առավել մանրամասն կարող եք տեղեկանալ www.beeline.am պաշտոնական կայքում:
«Կապի մեջ» մրցույթը մեկնարկում է հունիսի 16-ին Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–