USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ռոստելեկոմը կորպորատիվ հաճախորդների նվերներին ուղղվող միջոցները փոխանցել է հայաստանյան վեց մանկատներին

29.12.2014, 15:15
«Ռոստելեկոմը» 2015թ. Ամանորին կորպորատիվ հաճախորդների նվերներին ուղղվող միջոցները փոխանցել է հայաստանյան վեց մանկատների՝ Գավառ, Վանաձոր, Գյումրի, Երեւան քաղաքներում և Նոր Խարբերդ գյուղում:
Ռոստելեկոմը կորպորատիվ հաճախորդների նվերներին ուղղվող միջոցները փոխանցել է հայաստանյան վեց մանկատներին
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռոստելեկոմը» 2015թ. Ամանորին կորպորատիվ հաճախորդների նվերներին ուղղվող միջոցները փոխանցել է հայաստանյան վեց մանկատների՝ Գավառ, Վանաձոր, Գյումրի, Երեւան քաղաքներում և Նոր Խարբերդ գյուղում:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մանկատներից երեքը մասնագիտացված են՝ նրանց խնամքի տակ գտնվող երեխաները հատուկ ուշադրության կարիք ունեն:

Ակցիայի շրջանակներում մանկատների համար գնվեց եւ տրամադրվեց հագուստ, տնտեսական նյութեր, խաղալիքներ և այլ անհրաժեշտ պարագաներ:

«GNC-ALFA» ՓԲԸ-ն, որը «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի հայկական դուստր ընկերությունն է, 2012 թ.-ի դեկտեմբերից սկսել է Հայաստանի տարածում Rostelecom ապրանքանիշով կապի ծառայությունների առաջխաղացում և վաճառք: 2012 թ.-ի վերջին Rostelecom-ն իր բաժանորդներին առաջարկել է գերարագ ինտերնետ և IP հեռուստատեսության և հեռախոսային կապի ծառայություններ:

GNC-ALFA ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկամանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացած է տարածաշրջանային հիմնական ուղիներին` Վրաստանի և Իրանի միջոցով:

«Ռոստելեկոմը» Ռուսաստանում դինամիկ կերպով զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբն է, որը ծառայություններ է մատուցում երկրի ողջ տարածքում ոլորտի շուկայի բոլոր հատվածներում:

Ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների և վճարային հեռուստատեսության ռուսական շուկայում: Այժմ ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ:-0-