USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

«Ռոստելեկոմը» հայտարարում է մրցույթ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողների համար

30.03.2017, 16:43
«Ռոստելեկոմը» տեղեկացնում է, որ հայտարարում է «Թվային և անալոգային էլեկտրոնիկա» և «Հեռահաղորդակցություն և հեռակառավարում» թեմաներով գիտաժողով–մրցույթ։
«Ռոստելեկոմը» հայտարարում է մրցույթ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողների համար

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. «Ռոստելեկոմը» տեղեկացնում է, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոնի, ինչպես նաև Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի հետ համատեղ հայտարարում է «Թվային և անալոգային էլեկտրոնիկա» և «Հեռահաղորդակցություն և հեռակառավարում» թեմաներով գիտաժողով–մրցույթ ֆակուլտետի 1-4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողների համար:

 «Ռոստելեկոմի» մամուլի ծառայության հաղորդմամբ, մրցույթի լավագույն հոդվածներն ու աշխատանքները կարժանանան մրցանակների հայաստանյան «Ռոստելեկոմի» և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից:

Մասնակցության համար ուսանողներին անհրաժեշտ է հոդվածներն ու գիտական աշխատանքները (համաձայն որոշակի պահանջների) ներկայացնել Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոն մինչև սույն թվականի ապրիլի 21-ը: Գիտաժողով-մրցույթի ավարտից հետո հոդվածները կտպագրվեն:

Լրացուցիչ հարցերի, հոդվածների ներկայացման պահանջների և մրցույթի անցկացման այլ մանրամասների համար մասնակիցները կարող են դիմել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանիԿարիերայի կենտրոն կամ զանգահարել (010) 58-01-56 հեռախոսահամարով:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–