USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

«Ռոստելեկոմն» Ամանորի գրավիչ և հարմարավետ առաջարկ է ներկայացրել

08.12.2016, 19:01
Ամանորի տոներին ընդառաջ «Ռոստելեկոմն» իր բաժանորդներին է ներկայացնում նոր աննախադեպ առաջարկ, հայտնում է օպերատորի մամուլի ծառայությունը։
 «Ռոստելեկոմն» Ամանորի գրավիչ և հարմարավետ առաջարկ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամանորի տոներին ընդառաջ «Ռոստելեկոմն» իր բաժանորդներին է ներկայացնում նոր աննախադեպ առաջարկ, հայտնում է օպերատորի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, բոլոր նրանք, ովքեր 2016թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2017թ. հունվարի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում կբաժանորդագրվեն «Ռոստելեկոմի» «Տրիո» ծառայությունների փաթեթին (Ինտերնետ, Սմարթ հեռուստատեսություն, Հեռախոսակապ) մեկ տարի բաժանորդագրության պայմանով, ի թիվս իրենց սակագնային փաթեթով սահմանված հիմնական պայմանների՝ կստանան ինտերնետի հավելյալ՝ 2,5 անգամ ավել արագություն, հավելյալ մինչև 55 հեռուստաալիքներ, անվճար 100 ֆիլմ դիտելու հնարավորություն, «Արծաթ» կամ «Ոսկի» հեռախոսահամար անվճար հիմունքներով։

Ամանորի առաջարկին բաժանորդագրվելով ՝ յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռվում մեկ տարի շարունակ օգտվելու իր փաթեթով նախատեսված ինտերնետի հիմնական արագությունից 2.5 անգամ ավելի բարձր՝ մինչև 100 Մբ/վ առավելագույն արագությամբ ինտերնետից (կախված փաթեթից)։

Բաժանորդներին տրամադրվում են նաև հավելյալ մինչև 55 հեռուստաալիքներ և 100 նորագույն ֆիլմ դիտելու հնարավորություն ողջ տարվա ընթացքում։ Իսկ դա նշանակում է՝ ոչ միայն ամանորին, այլ մեկ տարի շարունակ լավագույն ֆիլմերը բաժանորդի ֆիլմադարանում են անվճար։

Բացի այդ, Ամանորի առաջարկի շրջանակում յուրաքանչյուր բաժանորդ կարող է ընտրել և անվճար ձեռք բերել «Արծաթ» կամ «Ոսկի» դասի հեռախոսահամար:

««Ռոստելեկոմը» հոգում է իր բաժանորդների հարմարավետության մասին և ջանք չի խնայում նրանց ներկայացնելու նոր, հետաքրքիր և ժամանակակից առաջարկներ»,– ասվում է հաղորդման մեջ։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–