USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

«Ռոստելեկոմ»-ն ամփոփեց «Շնորհակալություն Ինտերնետին 2017» մրցույթի արդյունքները

21.12.2017, 19:30
«Ռոստելեկոմ»-ն ամփոփեց հուլիս ամսին հայտարարված «Շնորհակալություն Ինտերնետին 2017» մրցույթի արդյունքները 50+ տարիքի ինտերնետ օգտատերերի համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
 «Ռոստելեկոմ»-ն ամփոփեց «Շնորհակալություն Ինտերնետին 2017» մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռոստելեկոմ»-ն ամփոփեց հուլիս ամսին հայտարարված «Շնորհակալություն Ինտերնետին 2017» մրցույթի արդյունքները 50+ տարիքի ինտերնետ օգտատերերի համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ընկերությունից հիշեցնում են, որ մասնակցելու համար անհրաժեշտ էր հայտ լրացնել azbukainterneta.ru կայքում՝ փոքր շարադրության միջոցով ներկայացնելով ինտերնետի կարևորությունն ու ընձեռած հնարավորություններն ըստ անվանակարգի թեմայի։

Հայաստանյան մասնակիցներից մրցանակի է արժանացել Անահիտ Սարգսյանը (55տ), ով ներկայացրել էր ինտերնետի կարևորության իր պատմությունը։ «Ռոստելեկոմ»-ի հայաստանյան գրասենյակի կողմից մրցանակը շնորհվեց կենտրոնական վաճառքի և սպասարկման սրահում՝ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ մաղթելով մասնակցին։

Անվանակարգերը բազմազան էին՝ «Ինտերնետ-ձեռներեց, Ինտերնետ-գործատու», «Իմ ձեռբերումներն ինտերնետի շնորհիվ», «Ինտերնետ-ճամփորդ», այլ։ Բացի հիմնական անվանակարգերում հաղթող աշխատանքներից մասնակիցներին տրամադրվել են նաև բազմաթիվ խրախուսական և հատուկ նվերներ։
Այս տարի ևս հատուկ խրախուսական մրցանակների են արժանացել 90 և ավել տարիք ունեցող մասնակիցները՝ 91տ, 101տ, այլ։

«Շնորհակալություն Ինտերնետին 2017» խորագիրը կրող մրցույթը Ռուսաստանում անց է կացվում «Азбука Интернета» նախագծի շրջանակներում միջին տարիքի բնակչության շրջանում, որի միջոցով մասնակիցները ներկայացնում են իրենց ձեռքբերումները՝ համակարգչային դասընթացների և Ինտերնետի շնորհիվ։ Մրցույթի և հաղթողների մասին մանրամասն տեղեկատվություն ներկայացված է նախագծի կայքում՝ http://azbukainterneta.ru/konkurs/winners/winners2017.php։

Հայաստանից մասնակիցները բազմիցս ստացել են մրցանակներ։ Այսպես, 2015թ․ երեք հայաստանյան մասնակիցների շնորհվեցին պլանշետներ, իսկ 2016թ․ մրցույթի արդյունքում՝ երկու մասնակցի համակարգչային տեխնիկա։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, «Азбука Интернета» նախագիծը Հայաստանում «Ռոստելեկոմ»-ի կողմից իրականացվում է 2015թ․-ից և նպատակն է 50+ տարիքի բնակչության շրջանում հատուկ դասընթացների միջոցով համակարգչային գրագիտության բարձրացումն ու ինտերնետի օգտագործման խրախուսումը։ 2017թ․ նախագծի շրջանակներում դասընթացներ կազմակերպվել են Ամասիա և Ալավերդի քաղաքներում։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–