USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

Կկայանա ռոբոտների համադպրոցական առաջին մրցույթը

11.04.2014, 14:14
Ռոբոտաշինության համադպրոցական մրցույթ կանցնի Հայաստանում Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (UITE) նախաձեռնությամբ։
Կկայանա ռոբոտների համադպրոցական առաջին մրցույթը
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Ռոբոտաշինության համադպրոցական մրցույթ կանցնի Հայաստանում Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (UITE) նախաձեռնությամբ։

Ինչպես հայտնեցին Միությունից, մրցույթն անցկացվում է որպես «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրի շարունակություն։

««Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագիրը 2013 թվականին նախաձեռնել են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, Քրոնիմետ բարեգործական հիմնադրամը, Վորլդ Վիժն Հայաստանի և   Counterpart International Armenia ընկերությունը։

«Ռոբոտների համադպրոցական մրցույթն անցկացվում է որպես «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրի արդյունքների ամփոփում»,– նշեց միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Դպրոցականները միմյանց հետ կմրցեն «Գծին հետևող ռոբոտ» մրցույթի շրջանակում: Նրանց առաջադրանքն է` ստեղծել գծին հետևող և լաբիրինթոս անցնող  ռոբոտներ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է http://www.armrobotics.am/arm/linecompetition/register հղմամբ գրանցվել մինչև ապրիլի 30-ը: Մրցույթի պայմաններին կարելի է ծանոթանալ` այցելելով http://www.armrobotics.am/arm/linecompetition կայքէջ:

Առաջին անգամ ArmRobotics ռոբոտների բաց առաջնությունն անցկացվել է Հայաստանում 2008 թվականին։ Մրցույթին մասնակցել են 11 թիմեր Հայաստանից, Ղարաբաղից և Իրանից, որոնք ընդգրկել են չորս ուսանող և մեկ ղեկավար։
 
Ռոբոտների բաց առաջնության շրջանակում անցկացվում են տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված 5 տեսակի մրցույթներ` «Համակարգչային սիմուլացիա» (ուսանողների համար), Line Tracking (ուսանողների համար), «Առարկաներն ըստ գույնի և չափի տարբերակող ռոբոտների մրցույթ» (առանց տարիքային սահմանափակման), «Marble crossing» (դպրոցականների համար) և «Ական փնտրող ռոբոտ»» (առանց տարիքային սահմանափակման)։

Այս տարի մրցույթն անցկացվում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ, տեխնիկական հովանավորն է «Արթին Վարուժան» ընկերությունը: