USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
եղանակը
Երևանում
+10

Orange–ն առաջարկում է Internet Hima հատուկ սակագնային փաթեթ Հայաստանի մարզերի բնակիչների համար

19.04.2013, 15:24
Այսօրվանից Հայաստանի մարզերի բնակիչները կարող են բաժանորդագրվել Orange Ինտերնետ Հիմայի նոր սակագնային պլանին ամսական ընդամենը 3500 դրամ բաժանորդային վճարով, որի դիմաց կստանան անսահմանափակ ինտերնետ 384Կբ/վ արագությամբ, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Orange–ն առաջարկում է Internet Hima հատուկ սակագնային փաթեթ Հայաստանի մարզերի բնակիչների համար

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Այսօրվանից Հայաստանի մարզերի բնակիչները կարող են բաժանորդագրվել Orange Ինտերնետ Հիմայի նոր սակագնային պլանին ամսական ընդամենը 3500 դրամ բաժանորդային վճարով, որի դիմաց կստանան անսահմանափակ ինտերնետ 384Կբ/վ արագությամբ, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

«Վերջին երեք-չորս տարիների ընթացքում ինտերնետը բուռն կերպով է զարգացել Հայաստանի մարզերում: Այս առաջարկը հատկապես ուղղված է այն մարզերի բնակիչներին, ովքեր կարիք չունեն մեծ ծավալով ինտերնետի, այլ ցանկանում են ունենալ լավ որակի ինտերնետ՝ նորություններ կարդալու և իրենց բարեկամների ու մտերիմների հետ Skype-ի, Odnoklassniki-ի, Facebook-ի կամ այլ սոցիալական ցանցերի միջոցով հաճախ շփվելու համար»,– մամուլի ծառայությունից մեջբերեցին Orange Armenia գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի խոսքը։

Ընկերությունը հիշեցնում է, որ Orange-ի 3G ցանցը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում՝ բնակչության ավելի քան 95%-ին:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0—