USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+33

Orange–ը ՀՀ մարզերի օգտատերերին առաջարկում է վճարել ոչ թե տրաֆիկի ծավալի, այլ ցանցում գտնվելու ժամանակահատվածի դիմաց

26.09.2013, 14:09
Orange Armenia ընկերությունը «Internet Café» նոր սակագնային պլան է առաջարկում Հայաստանի մարզերի այն բնակիչների համար, ովքեր մշտապես չեն օգտվում ինտերնետից, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց Orange Armenia–ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը։
Orange–ը ՀՀ մարզերի օգտատերերին առաջարկում է վճարել ոչ թե տրաֆիկի ծավալի, այլ ցանցում գտնվելու ժամանակահատվածի դիմաց
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Armenia ընկերությունը «Internet Café» նոր սակագնային պլան է առաջարկում Հայաստանի մարզերի այն բնակիչների համար, ովքեր մշտապես չեն օգտվում ինտերնետից, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց Orange Armenia–ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը։

Ըստ նրա, նոր առաջարկը հնարավորություն կընձեռի բաժանորդներին ինտերնետից օգտվել մինչև 1 ՄԲ/վ արագությամբ` վճարելով միայն օգտագործված ժամանակի դիմաց` 1 դրամ/րոպե սակագնով։

«Սա նորարարական առաջարկ է Հայաստանի շարժական ինտերնետի շուկայում։ Նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ինտերնետի կարիք ունեն, սակայն ոչ մշտապես։ Կան մարդիկ` հատկապես երկրի մարզերում, ովքեր տանը ինտերնետ չունեն և ստիպված են ցանց մուտք գործելու համար ինտերնետ–սրճարաններ այցելել։ Տվյալ առաջարկով մենք ինտերնետ– սրճարանը «տեղափոխում ենք» մեր բաժանորդների տուն»,– ասաց Մկրտչյանը։

Նա տեղեկացրեց, որ «Internet Café» սակագնային պլանից օգտվելու համար բաժանորդները պետք է վճարեն 100 դրամ`որպես միացման վճար, ինչը թույլ կտա ծառայությունից օգտվել այդ օրվա ընթացքում։

Internet Café–ի հաշիվը հնարավոր կլինի լիցքավորել լիցքավորման քարտերով, էլեկտրոնային միջոցներով, վճարման տերմինալների միջոցով, ինչպես նաև այցելելով Orange խանութներ  և «ՀայՓոստի» մասնաճյուղեր։

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ , ներառյալ` լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0—