Orange Armenia–ի բաժանորդները կկարողանան 1 դրամ/րոպե/SMS դիմաց զանգահարել և հաղորդագրություններ ուղարկել

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Orange Armenia ընկերությունը հատուկ կանխավճարային սակագնային պլան է գործարկել «Orange Մեկ», որը թույլ կտա բաժանորդներին կարճ հաղորդագրություններ ուղարկել և զանգահարել 1 դրամ/րոպե/ SMS–ի դիմաց, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
Ըստ նրա` այն բաժանորդները, որոնք մինչև ընթացիկ տարվա մայիսի 15–ը կմիանան Orange–ին, 1 դրամի դիմաց Orange–ի ցանցի ներսում զանգահարելու և SMS–ներ ուղարկելու, ինչպես նաև 1 դրամ/ՄԲ–ի դիմաց Facebook, Linkedin, Twitter, Vkontakte, Одноклассники, Hayland и Orangeblog օգտվելու հնարավորություն կստանան։
«Այդ առաջարկը նոր խոսք է Հայաստանի հեռահաղորդակցական շուկայում։ «Orange Մեկը» նաև բջջային Ինտերնետի բաժանորդների համար լավագույն ՍՊ–ն է, քանի որ այնտեղ գործում է 5 դրամ/ՄԲ սակագինը»,– ասաց Ժելիբտերը։
Տվյալ ՍՊ–ից օգտվելու համար «Orange Մեկ»–ի բաժանորդները պետք է 500 դրամով լիցքավորեն իրենց հաշիվը, որը թույլ կտա յոթ օրվա ընթացքում օգտվել այդ սակագներից, 1000 դրամով հաշիվը լիցքավորելու դեպքում այդ սակագները կգործեն 15 օր։
Նշված ժամկետի ավարտից հետո կգործեն ստանդարտ սակագները` Orange ցանցի ներսում 15 դրամ/րոպե և 35 դրամ/րոպե` զանգեր մյուս օպերատորների հաշիվներին։
«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 83 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 500 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-