USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+17

Orange Armenia-ն եռակի ծավալով գերարագ ինտերնետ է առաջարկում իր բաժանորդների համար նոր ուսումնական տարվա կապակցությամբ

03.09.2012, 14:10
Մինչև հոկտեմբերի 31-ը Orange Armenia-ի այն բաժանորդները, ովքեր մեկ տարով կբաժանորդագրվեն «Ինտերնետ Հիմա» կամ «MyFi» ծառայությունների սակագնային պլաններից որևէ մեկին, հաջորդ 12 ամիսների ընթացքում կստանան գերարագ ինտերնետի եռակի ծավալ, հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը:

Orange Armenia-ն եռակի ծավալով գերարագ ինտերնետ է առաջարկում իր բաժանորդների համար նոր ուսումնական տարվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մինչև հոկտեմբերի 31-ը Orange Armenia-ի այն բաժանորդները, ովքեր մեկ տարով կբաժանորդագրվեն «Ինտերնետ Հիմա» կամ «MyFi» ծառայությունների սակագնային պլաններից որևէ մեկին, հաջորդ 12 ամիսների ընթացքում կստանան գերարագ ինտերնետի եռակի ծավալ, հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը:

Առաջարկից կարող են օգտվել նաև նրանք, ովքեր արդեն Orange Ինտերնետի բաժանորդ են և չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն: Վերջիններս, կնքելով մեկ տարվա պարտավորությամբ պայմանագիր, նույնպես այդ ամբողջ ընթացքում կստանան գերարագ ինտերնետի եռակի ծավալ:

Նշելով նոր ուսումնական տարվա սկիզբը` Orange-ն ուսանողներին առաջարկում է, ի հավելումն եռակի ծավալով ինտերնետի, ստանալ ինտերնետի երկու SIM քարտ` գերարագ ինտերնետի իրենց ծավալը ընկերոջ հետ կիսելու համար: Այս առաջարկից օգտվելու համար պետք է Orange-ի խանութ այցելել ուսանողական տոմսով:

«Այսքան շատ ինտերնետ դեռ երբեք չենք առաջարկել, և ցանկանում ենք ուսումնական տարին հատուկ ուրախությամբ ու «առատությամբ» սկսել, քանի որ վստահ ենք` հիմա շատերին ինտերնետն ավելի շատ է պետք լինելու: Այսուհետ մեր հին ու նոր բաժանորդները կկարողանան ավելի շատ փաստաթղթեր, տարատեսակ նյութեր ու ֆայլեր ներբեռնել ինտերնետից, երաժշտություն լսել և ֆիլմեր դիտել, իսկ ուսանողները կարող են նաև կիսել ինտերնետը մտերիմների հետ»,- ասել է Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 83 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 500համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-