USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Orange-ն առաջարկում է Orange TV դիտել ընդամենը 5 դր/ՄԲ սակագնով

02.09.2013, 16:38
Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ Orange-ն իր բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդներին առաջարկում է անմիջապես իրենց հեռախոսի էկրանին հեռուստատեսային հաղորդումներ դիտել ընդամենը 5դր/ՄԲ սակագնով, տեղեկացնում են «Օրանժ–Արմենիա» ընկերությունից:
Orange-ն առաջարկում է Orange TV դիտել ընդամենը 5 դր/ՄԲ սակագնով
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ Orange-ն իր բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդներին առաջարկում է անմիջապես իրենց հեռախոսի էկրանին հեռուստատեսային հաղորդումներ դիտել ընդամենը 5դր/ՄԲ սակագնով, տեղեկացնում են «Օրանժ–Արմենիա» ընկերությունից:

Orange TV դիտելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսի վեբ-բրաուզերում մուտքագրել orangetv.am: Այստեղ կարելի է դիտել 11 հայկական և 7 միջազգային հեռուստաալիքներ ցանկացած ժամի և երբեք բաց չթողել սպասված հաղորդումը, ֆիլմը կամ ֆուտբոլային խաղը՝ անգամ տանը չլինելով:

«Առաջարկվող բացառիկ սակագինը կգործի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը, որից հետո բաժանորդները կկարողանան շարունակել դիտել իրենց սիրելի հաղորդումները հեռախոսի էկրանին՝ արդեն ըստ իրենց սակագնային պլանի»,– նշված է հաղորդագրության մեջ:

Orange TV հնարավոր է դիտել 2G և 3G հոսքային վիդեո ապահովող ցանկացած հեռախոսով:

«Orange Armenia» - ն France Telecom (Orange ապրանքանիշ) 100–տոկոսանոց դուստրն է, հայկական շուկա է դուրս եկել 2009 թվականի նոյեմբերի 5–ին` ապահովելով ցանցի 95–տոկոսանոց ծածկույթ և բջջային ու ինտերնետ կապ հանրապետության 600 համայնքներում։ -0-