Orange-ի ռոմինգի 250 դրամ սակագինը այսուհետ գործում է նաև Իտալիայում, Խորվաթիայում, Թուրքիայու և Վրաստանում
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Orange-ը տեղեկացնում է, որ Իտալիան, Խորվաթիան և Թուրքիան ներառվել են ռոմինգի Orange Գոտու երկրների ցանկում, որտեղ գործում է ռոմինգի միևնույն` 250 դրամ սակագինը բոլոր ծառայությունների համար՝ մուտքային և դեպի Հայաստան ու այլ երկրներ կատարած զանգերի, SMS-ների և GPRS-ի համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Իտալիայում այս սակագնից օգտվելու համար անհրաժեշտ է միանալ Wind, Խորվաթիայում` Tele2, իսկ Թուրքիայում` TurkCell օպերատորների ցանցին:
Հունիսի 1-ից սկսած՝ Orange Գոտու բացառիկ սակագներից բաժանորդները կարող են նաև օգտվել Վրաստանում ճամփորդելիս, եթե միանան Geocell-ի ցանցին:
«Orange Գոտին այն բացառիկ առավելություններից է, որ ունեն միայն Orange-ի բաժանորդները: Թերևս միայն միջազգային մեծ ընկերության մասը լինելով է հնարավոր առաջարկել ռոմինգի այսպիսի հատուկ սակագներ արդեն 21 երկրում»,– ասել է Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Orange Գոտու մեջ են մտնում նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Իսպանիան, Ուկրաինան և այլն:
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0—