USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Orange-ի ռոմինգի 250 դրամ սակագինը այսուհետ գործում է նաև Իտալիայում, Խորվաթիայում, Թուրքիայու և Վրաստանում

24.05.2013, 18:57
Orange-ը տեղեկացնում է, որ Իտալիան, Խորվաթիան և Թուրքիան ներառվել են ռոմինգի Orange Գոտու երկրների ցանկում, որտեղ գործում է ռոմինգի միևնույն` 250 դրամ սակագինը բոլոր ծառայությունների համար՝ մուտքային և դեպի Հայաստան ու այլ երկրներ կատարած զանգերի, SMS-ների և GPRS-ի համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Orange-ի ռոմինգի 250 դրամ սակագինը այսուհետ գործում է նաև Իտալիայում, Խորվաթիայում, Թուրքիայու և Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Orange-ը տեղեկացնում է, որ Իտալիան, Խորվաթիան և Թուրքիան ներառվել են ռոմինգի Orange Գոտու երկրների ցանկում, որտեղ գործում է ռոմինգի միևնույն` 250 դրամ սակագինը բոլոր ծառայությունների համար՝ մուտքային և դեպի Հայաստան ու այլ երկրներ կատարած զանգերի, SMS-ների և GPRS-ի համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Իտալիայում այս սակագնից օգտվելու համար անհրաժեշտ է միանալ Wind, Խորվաթիայում` Tele2, իսկ Թուրքիայում` TurkCell օպերատորների ցանցին:

Հունիսի 1-ից սկսած՝ Orange Գոտու բացառիկ սակագներից բաժանորդները կարող են նաև օգտվել Վրաստանում ճամփորդելիս, եթե միանան Geocell-ի ցանցին:

«Orange Գոտին այն բացառիկ առավելություններից է, որ ունեն միայն  Orange-ի բաժանորդները: Թերևս միայն միջազգային մեծ ընկերության մասը լինելով է հնարավոր առաջարկել ռոմինգի այսպիսի հատուկ սակագներ արդեն 21 երկրում»,– ասել է Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Orange Գոտու մեջ են մտնում նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Իսպանիան, Ուկրաինան և այլն:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0—