USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Orange-ը շարունակում է ընդլայնել 42Մբ/վ գերարագ ցանցի աշխարհագրությունը

20.09.2013, 18:31
Orange-ը շարունակում է ընդլայնել 42Մբ/վ գերարագ ցանցի աշխարհագրությունը, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Orange-ը շարունակում է ընդլայնել 42Մբ/վ գերարագ ցանցի աշխարհագրությունը
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Orange-ը շարունակում է ընդլայնել 42Մբ/վ գերարագ ցանցի աշխարհագրությունը, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից։

Սեպտեմբերի 20-ին Orange-ը հայտարարեց մինչև 42 Մբ/վ արագությամբ գերժամանակակից 3G+ ցանցի մեկնարկը Արարատ քաղաքում: Արարատը հինգերորդ քաղաքն է Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Էջմիածնից հետո, որտեղ Orange-ը կառուցել է մինչև 42Մբ/վ արագության հնարավորությամբ HSPA ցանց: Հայաստանի մյուս քաղաքներում և գյուղերում, որտեղ ապրում է բնակչության ավելի քան 95%-ը, Orange-ը տրամադրում է մինչև 21Մբ/վ արագությամբ ցանցի հնարավորություններ:

«Orange-ը շարժական կապի միակ օպերատորն է Հայաստանում, որն առաջարկում է ժամանակակից 42Մբ/վ գերարագ ցանց Երևանում և մյուս չորս քաղաքներում: Այսօր Հայաստանի ողջ տարածքում որակյալ ինտերնետի մեծ պահանջարկ կա, ուստի մենք շարունակելու ենք ընդլայնել 42Մբ/վ ցանցի աշխարհագրությունը այլ քաղաքներում ևս: Մեր ցանցի վերազինման աշխատանքները համընկնում են մի ժամանակահատվածի հետ, երբ գերմանական անկախ «P3 Communicationsե հետազոտական ընկերության կողմից, Հայաստանում կատարված փորձարկումների արդյունքներով, Orange-ի 3G ցանցն արդեն երկրորդ անգամ ճանաչվում է շարժական ինտերնետի որակի առաջատարը Հայաստանում: Մեր նպատակն է նորագույն տեխնոլոգիաների միջոցով բարելավել բաժանորդների ամենօրյա կյանքը՝ լինի դա մեծ քաղաքներում, թե գյուղերում», –ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Ինտերնետ Հիմա 4 մոդեմը, որը համատեղելի է 42 Մբ/վ արագությամբ ցանցի հետ, թույլ է տալիս հաշված վայրկյանների ընթացքում բեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, խաղալ առցանց խաղեր, ինչպես նաև ֆիլմեր դիտել ինտերնետում առանց ընդհատումների, նույնիսկ HD որակով: Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել 1 դրամով՝ 12 ամիս բաժանորդագրությամբ:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ , ներառյալ` լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0—