USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ռադիոյի զարգացման նոր հնարավորություններն են քննարկվել «Ռոստելեկոմի» կենտրոնական գրասենյակում

29.06.2016, 15:35
Ռադիոյի հեռարձակման ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին նվիրված հանդիպում-քննարկում է կայացել չորեքշաբթի «Ռոստելեկոմի» կենտրոնական գրասենյակում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։  

Ռադիոյի զարգացման նոր հնարավորություններն են քննարկվել «Ռոստելեկոմի» կենտրոնական գրասենյակում

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռադիոյի հեռարձակման ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին նվիրված հանդիպում-քննարկում է կայացել չորեքշաբթի «Ռոստելեկոմի» կենտրոնական գրասենյակում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, առաջին անգամ ներկայացվել է «Ռոստելեկոմի» Սմարթ հեռուստատեսության «Ռադիո» հավելվածը, որի միջոցով հեռարձակվում են 16 հայկական ռադիոկայաններ։

«Ժամանակակից տեխնոլոգիական զարգացումներից ու նորույթներից անմասն չեն նաև հայաստանյան սպառողները։ «Ռոստելեկոմը», հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը և իրականացնելով հետազոտություններ, սպառողական շուկայում շարունակում է ներկայացնել ողջ աշխարհում լայն տարածում ստացած տեխնոլոգիական նորույթները»,– հանդիպման ընթացքում նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Նրա խոսքով, մասնավորապես, հանրության և մասնագետների ուշադրությանն է ներկայացվել «Ռոստելեկոմի» Սմարթ հեռուստատեսության հավելվածներից մեկը՝ Ռադիոն, որը միակն է Հայաստանում։

«Փաստորեն, «Ռոստելեկոմն» իր բաժանորդներին հնարավորություն է տալիս ունկնդրելու սիրելի հաղորդումներն ու երաժշտական կատարումներն անմիջապես հեռուստաէկրանից՝ անգամ հեռավոր մարզերում»,— ավելացրել է Ֆարամազյանը։

Հանդիպմանը հրավիրված են եղել ներկայացուցիչներ հայկական ռադիոկայաններից, ովքեր հանդես են եկել իրենց առաջարկություններով և դիտարկումներով։

Ինչպես նշել են ընկերության մամուլի ծառայությունից, ռադիոկայանների և գործառույթների ցանկը պարբերաբար ընդլայնվելու և թարմացվելու է։

Հավելվածը մշակել են հայ ՏՏ մասնագետները, և այն նպատակ ունի ռադիոկայանների հեռարձակումն էլ ավելի հասանելի դարձնելու ընկերության բաժանորդներին ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։

«Ռոստելեկոմը» ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության հետևյալ հնարավորությունները՝ շուրջ 150 լավագույն հեռուստաալիքների դիտման հնարավորություն, որոնցից 6 HD, Ծնողական վերահսկողություն՝ ըստ հեռուստաալիքի, ֆիլմերի, վարկանիշի, տարիքային սահմանափակման, Տեսավարձույթ (VOD, Video on Demand), Ֆիլմերի փաթեթի բաժանորդագրություն (SVOD), սերիալներ, «TV-ն քեզ հետ» – Հեռուստատեսային սարքավորմամբ պատկերի դիտման հնարավորություն այլ սարքով՝ iOS հեռախոսներով, պլանշետներով։

 Multiroom – Մի քանի հեռուստացույցի միացում նույն սակագնային փաթեթին, բովանդակությանը, Miracast - հնարավոր է հեռուստացույցի էկրանին փոխանցել բաժանորդի սմարթֆոնի և/կամ պլանշետի ամբողջ բովանդակությունը՝ դիտել նկարներ, խաղեր խաղալ, օգտվել համացանցից և այլն։ Նախկինում ցուցադրված հաղորդումների դիտում (TVOD, TV on Demand/Catch-up), Հեռուստադիտման ժամանակ հաղորդումների դադար/դիտում (TSTV, Time-Shift TV/Pause TV), Նախկին, ներկա և հետագայում ցուցադրվելիք հաղորդումների էլեկտրոնային ծրագրի մասին տեղեկատվություն (EPG, Electronic Program Guide)։

Հավելվածների միջոցով հասանելի կլինեն` Նորություններ – լրահոսի ընթերցում հեռուստաէկրանից YouTube Ռադիո Մանկական Rutube (հավելված հատուկ երեխաների համար, մուլտֆիլմեր, մանկական հաղորդումներ), Եղանակի տեսություն, Viber – Զանգեր կատարելու և ընդունելու, հաղրոդգրություններ փոխանակելու հնարավորություն Vivarobet – Սլոտ խաղերի հնարավորություն, Հորոսկոպ (Շուտով)։ Սարքի հնարավորությունները՝ USB հիշողության սարքերի բովանդակության դիտում. տեսանյութեր, երաժշտություն, նկարներ USB լարային և անլար մկնիկի, ստեղնաշարի միացում։ -0-