USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Oracle Corp. ԾԱ արտադրողը 1.7 մլրդ դոլարի գործարք է կնքել

05.02.2013, 13:29
Աշխարհում ծրագրային ապահովման խոշորագույն արտադրողներից մեկը` ամերիկյան Oracle Corp. ընկերությունը, ձեռք է բերում Acme Packet Inc.ցանցային սարքավորումների արտադրողին։
Oracle Corp. ԾԱ արտադրողը 1.7 մլրդ դոլարի գործարք է կնքել
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Աշխարհում ծրագրային ապահովման խոշորագույն արտադրողներից մեկը` ամերիկյան Oracle Corp. ընկերությունը, ձեռք է բերում Acme Packet Inc.ցանցային սարքավորումների արտադրողին։

Գործարքի գինը կազմում է 1.7 մլրդ դոլար դրամական միջոցներով։ Oracle–ի կողմից Acme–ի ձեռքբերումը թույլ կտա ստանալ տարբեր ցանցերում տվյալների փոխանցման անվտանգությունն ապահովող տեխնոլոգիաների հասանելիություն, հաղորդում է rbc.ru–ն։

Միաժամանակ Oracle–ի օֆերտան (վաճառողի հրապարակային առաջարկություն)  նախատեսում է  Acme–ի բաժնետերերին վճարել 29.25–ական դոլար յուրաքանչյուր բաժնետոմսի համար։ Մեկ բաժնետոմսի համար վճարման նշված գումարն Acme բաժնետոմսի գնի 22 տոկոսանոց պարգևավճարն է Նյու Յորքում 2013 թվականի փետրվարի մեկի առքուվաճառքների փակմանը։ Գործարքի ընդհանուր արժեքը հիմնվում է Acme–ի` շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի թվի վրա 2012 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ, ասվում է Oracle–ի հաղորդագրության մեջ։

Acme ընկերության տնօրենների խորհուրդը հավանություն է տվել տվյալ գործարքին, որը ծրագրվում է փակել 2013 թվականի առաջին կեսին` Acme–ի բաժնետերերի և կարգավորող մարմինների կողմից հավանություն ստանալուց հետո։

Այս լուրի ֆոնին Acme–ի բաժնետոմսերը pre-market–ի առքուվաճառքում թանկացել են 21.8 տոկոսով, իսկ Oracle–ի բաժնետոմսերը, հակառակը, էժանացել են 1.6 տոկոսով։ -0-