USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

PR մրցանակաբաշխությունը կանցկացվի Beeline-ի աջակցությամբ. կպարգևատրվեն Հայասատանի լավագույն PR մասնագետնետները

03.12.2018, 18:14
Հայկական PR մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հայաստանում Beeline-ի աջակցությամբ, հայտնում է օպերատորի մամուլի ծառայությունը։
PR մրցանակաբաշխությունը կանցկացվի Beeline-ի աջակցությամբ. կպարգևատրվեն Հայասատանի լավագույն  PR մասնագետնետները

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական PR մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հայաստանում Beeline-ի աջակցությամբ, հայտնում է օպերատորի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, միջոցառման նախաձեռնողները «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն և Հայկական բարեգործական ընդհանուր միությունն (ՀԲԸՄ) է։

Սա արդեն երրորդ PR մրցանակաբաշխությունն է, նշվում է հաղորդման մեջ։

«Ուսումնասիրությունները վկայում են, որ հանրային կապերն արժևորվում են Հայաստանում ինչպես մասնագիտական շրջանում, այնպես էլ պետական, քաղաքական և մասնավոր ոլորտների ղեկավար մարմինների կողմից։ Դրան միանշանակ նպաստում է նաև մրցանակաբաշխությունը, որի դիպուկ ուսումնասիրություններն արձանագրում են տեղի ունեցող զարգացումներն ու կանխատեսում առաջիկա գործընթացները։ Մեկ ակնթարթում կարելի է քանդել ամենը, սակայն փոխադարձ վստահության, հեղինակության ստեղծումը երկարատև, պլանավորված քրտնաջան աշխատանք է պահանջում։ Հայկական PR մրցանակաբաշխությունը միակ հարթակն է, որտեղ գիտական հետազոտությունների հիման վրա արժևորվում են հանրային կապերի մասնագետների կողմից իրականացված աշխատանքները»,- նշում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

Այս տարի ավանդական անվանակարգերին` Տարվա մամուլի քարտուղար, PR իրադարձություն, Իմիջային PR, Հրապարակային գործիչ, Քաղաքական գործիչ, Մշակութային PR, Տարվա ԶԼՄ, Պետական կառույց, Ճգնաժամային կառավարում, PR նախաձեռնություն, Ֆինանսական PR, Հայկական բրենդ, Նորարարական PR և PR տեխնոլոգիա, ավելացել են ևս երկուսը՝ Տարվա կին և Սփյուռքի ԶԼՄ անվանակարգերը՝ դարձնելով PR մրցանակաբաշխությունը համահայկական իրադարձություն։

ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Դալար Կազանջյանը նշում է, որ ՀԲԸՄ Հայաստանը մեկտեղում է ջանքերը Հայկական Փի Ար ասոցիացիայի հետ՝ առաջ քաշելով թափանցիկ և պատասխանատու հանրային հարաբերությունների կարևորությունը:

«Մեր նպատակն է՝ խրախուսել քաղաքացիների իրազեկվածությունն ու առավել ակտիվ ներգրավվածությունը՝ միաժամանակ խթանելով երկխոսությունը Հայաստանի և սփյուռքի միջև: Այս տարվա PR մրցանակաբաշխության համար մենք առաջարկել ենք ՀԲԸՄ-ի երկու հատուկ անվանակարգ՝ «Տարվա կին» և «Տարվա սփյուռքյան լրատվամիջոց», որոնք, անշուշտ, կհատկացվեն ամենաարժանավոր հավակնորդներին, որոնք կորոշվեն Ասոցիացիայի կողմից մեկ տարի շարունակ իրականացված ուսումասիրության և մշտադիտարկման միջոցով»,- ասում է նա։

«Beeline-ն առաջին իսկ օրվանից եղել է այս մրցանակաբաշխության կողքին, հիանալի գիտակցելով, թե որքան կարևոր է ճիշտ կազմակերպել հետադարձ կապը հասարակության հետ։ Այն մասնագետները, ովքեր ամեն օր աշխատում են իրենց կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը ապահովելու և հանրությանը հստակ տեղեկատվություն հասցնելու համար պետք է գնահատված լինեն և իմանան այդ մասին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Մրցանակաբաշխության մասին մանրամասն տեղեկատվություն հասանելի է այս հղումով։

PR մրցանակաբաշխությունը հիմնված է գիտական ուսումնասիրությունների և անկախ փորձագետների կարծիքի վրա։ Հետազոտական աշխատանքների ընթացքում իրականացվել են հարցումներ թիրախային խմբերի (PR փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ) հետ, մշտադիտարկման են ենթարկվել գերատեսչությունների աշխատանքն ու պետական, քաղաքական, հանրային գործիչների գործունեությունը, ի մի են բերվել Հայաստանում հանրային կապերի ոլորտում իրականացված լավագույն ծրագրերն ու միջոցառումները:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–