Apple-ը սեփական տեսաակնոցներն է արտոնագրում
31.07.2012,
16:28
ԱՄՆ-ի արտոնագրերի և ապրանքանիշների գրանցման գրասենյակը հրապարակել է Apple-ի հայտը՝ «Մեխանիկական շարժման միջոցով էկրանի թույլատրության ավելացում» անվանումով արտոնագիր ստանալու համար։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ի արտոնագրերի և ապրանքանիշների գրանցման գրասենյակը հրապարակել է Apple-ի հայտը՝ «Մեխանիկական շարժման միջոցով էկրանի թույլատրության ավելացում» անվանումով արտոնագիր ստանալու համար։
Արտոնագրում նկարագրվում է այն տեխնոլոգիան, որը թույլ է տալիս էժանացնել բարձր թույլատրություն ունեցող փոքր էկրանների ստեղծումը, որոնք օգտագործվում են վիրտուալ իրականության սաղավարտներում և նման այլ սարքավորումներում, որոնք հիշեցնում են Google ընկերության Project Glass նախագիծը, հաղորդում է Cnews.ru-ն։
Apple-ում կարծում են, որ պիքսելների բարձր խտություն ունեցող փոքր էկրանների արտադրությունը, որը տեղադրվելու է մարդկային աչքից մի քանի սանտիմետր հեռավորության վրա, չափազանց թանկ կարժենա։ -0-