USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Պարետի որոշման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Beeline-ի բոլոր սպասարկման գրասենյակների աշխատանքը

25.03.2020, 15:35
Պարետի որոշման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Beeline-ի բոլոր սպասարկման գրասենյակների աշխատանքը
Պարետի որոշման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Beeline-ի բոլոր սպասարկման գրասենյակների աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանում COVID-19 կորոնավիրուսի տարածման հետևանքով պարետի խստացված կանոնների կապակցությամբ, ք. Երևան, Ազատություն 24/1 հասցեում գործող Beeline-ի վաճառքի և սպասարկմա գրասենյակը նույնպես փակվեց: Այս մասին հայտնել է Beeline-ի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ինչպես և նախկինում բաժանորդների համար գործում են լայն հնարավորություններ՝ իրենց խնդիրներն առցանց լուծելու համար՝ առանց տանից դուրս գալու:

Գործում է 8202 հեռախոսահամարը, որի օգնությամբ կարելիէ լուծել հետևյալ խնդիրները.

  • SIM քարտի փոխարինում,

  • wi-fi մոդեմի փոխանակում 5-օրյա փորձաշրջանի ընթացքում,

  • հեռախոսահամարի վերականգնում (ֆիքսված հեռախոսահամար, ֆիքսված ինտերնետ, բջջայինհետվճարային հեռախոսահամար),

Beeline-ի առցանց խանութի՝ E-shop-ի միջոցով կարելի է պատվիրել.

  • նոր հեռախոսահամարներ, հեռախոսներ և մոդեմներ,

  • ֆիքսված ինտերնետի միացում (COMBO փաթեթներ):

Beeline բջջային և ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է անել այստեղ կամ BeeMoney հավելվածով:

Հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից կառավարել My Beeline Armenia հավելվածով:

Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային և 100 ֆիքսված հեռախոսակապից, ինչպես նաև բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ www.beeline.am կայքի առցանց հարթակին:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։-0-