Օրանժ Արմենիան ներկայացրել է իր ամանորյա առաջարկները
05.12.2012,
17:52
Օրանժ Արմենիա ընկերությունը չորեքշաբթի ներկայացրել է ձայնային ծառայությունների ու ինտերնետ–կապի իր ամանորյա առաջարկների շարքը։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Օրանժ Արմենիա ընկերությունը չորեքշաբթի ներկայացրել է ձայնային ծառայությունների ու ինտերնետ–կապի իր ամանորյա առաջարկների շարքը։
«Մենք հետաքրքիր անակնկալներ ենք պատրաստել մեր գործող և ապագա բաժանորդների համար։ Առաջարկներ ստեղծելու հիմքում ընկած հիմնական գաղափարն այն է, որ նվերներ տալու և ստանալու նման հնարավորություններ երբեք չեն եղել նախկինում։ Դրա շուրջ մենք «առաջարկների շքերթ» ձևավորեցինք»,– ասաց Օրանժ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը ` նշելով, որ այսօր առաջարկների մի մասն է միայն ներկայացվում։
Մինչև հունվարի 20-ը «Խոսենք» կանխավճարային ծառայությանը միանալիս` բաժանորդները կարող են երեք անվճար նվեր ստանալ` 2013 րոպե խոսելաժամանակ, 2013 SMS կամ 2013 մեգաբայթ ինտերնետ, որոնք հավասարաչափ կբաշխվեն բոլոր ամիսների վրա` հաշիվը առնվազն 1000 դրամով ավելացնելու դեպքում
«Ինտերնետ Հիմա»–ին միանալու ու ամսական հինգ կամ տասը հազար դրամ վճարելու դեպքում բաժանորդները ամեն ամիս կստանան 5 ԳԲ և 25 ԳԲ գերարագ ինտերնետ ոչ միայն 2013 թվականին, այլ նաև` հետագայում ։
Օրանժ Արմենիան անակնկալ է պատրաստել նաև նրանց համար, ովքեր որոշել են հեռախոսը փոխել կամ նվիրել։ Ընդ որում, հեռախոս կարող են գնել ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային ծառայություններից օգտվող բաժանորդները։
Մինչև հունվարի 15-ը «Խոսենք» կանխավճարային քարտ գնելու դեպքում ցանկացողները կարող են 1 դրամով (հաշիվը 14.999 դրամով լիցքավորելու դեպքում) գնել Alcatel OT-308։ Nokia C2-01 հեռախոս կարելի է ձեռք բերել 33 հազար դրամով (հաշիվը 7 հազար դրամով լիցքավորելու դեպքում), իսկ Samsung Galaxy Pocket` 53 հազար դրամով (հաշիվը 12 հազար դրամով լիցքավորելու դեպքում)։
Ամանորյա տոներին Օրանժ խանութներում վաճառվող հեռախոսներն ու սմարթֆոնները նույնպես հատուկ գներով կառաջարկվեն գնորդներին։-0-