USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Orange հիմնադրամը ներդրել է 51 մլն դրամ Զանգակատուն գյուղում մի շարք ծրագրերի իրականացման նպատակով

25.11.2015, 20:19
Orange հիմնադրամը ներդրել է 51 մլն դրամ Զանգակատուն գյուղում մի շարք ծրագրերի իրականացման նպատակով:
Orange հիմնադրամը ներդրել է 51 մլն դրամ Զանգակատուն գյուղում մի շարք ծրագրերի իրականացման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Orange հիմնադրամը ներդրել է 51 մլն դրամ «Մեկ գյուղ» ծրագրով Արարատի մարզի Զանգակատուն սահմանամերձ գյուղում սոցիալտնտեսական իրավիճակի բարելավման նպատակով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ծրագրի նպատակն է արմատական փոփոխություններ կատարել ընտրված մեկ գյուղական համայնքի կյանքում, հիմնարար ոլորտներում նպատակային ներդրումների շնորհիվ՝ ներառյալ տնտեսական գործունեություն, կրթություն, առողջապահություն և ջրամատակարարում:

Հաշվի առնելով Զանգակատուն համայնքի բնակիչների զգալի մասի զբաղվածությունը խնձորի այգիների մշակման և մրգերի վերամշակման ոլորտում՝ «Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական կոոպերատիվ՝ հագեցած խնձորի այգիների մշակման և խնձորի չրերի արտադրության համար նախատեսված համապատասխան սարքավորումներով:

Բացի այդ, կոոպերատիվի անդամների համար կկազմակերպվեն դասընթացներ, ինչը թույլ կտա բարձրացնել այգեգործության և չրերի արտադրության, շուկայավարման և իրացման արդյունավետությունը:

Նախագծի շրջանակներում ֆինանսական միջոցներ կհատկացվեն նաև համայնքի ոռոգման համակարգի վերականգնման համար, ինչը թույլ կտա մեծապես կրճատել ջրի կորուստը և հնարավորություն կստեղծի 40հա-ով ընդլայնել խնձորի այգիներն ու օգտագործել ջրի սղության հետևանքով նախկինում անմշակ հողատարածքը: «Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում կվերանորոգվի Զանգակատուն գյուղի բժշկական ամբուլատորիան, որը սպասարկում է նաև հարևան 4 համայնքների բնակիչներին:

«Orange Հիմնադրամը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել գյուղական համայնքերի, հատկապես սահմանամերձ գյուղերի առօրյա խնդիրները: Կարծում ենք համայնքի համալիր զարգացմանն ուղղված «Մեկ գյուղ» նախաձեռնությունը, որը միաժամանակ անդրադառնում է գյուղի տնտեսական, առողջապահական, կրթական ու ջրամատակարարման ոլորտներում առկա խնդիրներին, հնարավորություն է տալիս շոշափելի արդյունքների հասնել և էականորեն բարելավել համայնքի առօրյան», – ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը


Orange հիմնադրամի հիմնական առաքելությունն է աջակցել հասարակության խոցելի շերտերին` նրանց հնարավորություն ընձեռելով շփման համար, ինչպես նաև աջակցելով գյուղական համայնքների կայուն զարգացմանը։ Հիմնադրամն աջակցում է բարեգործական ծրագրերի իրականացմանը երեք հիմնական ուղղություններով` կրթություն, առողջապահություն և համայնքների զարգացում։

Orange Armenia-ն France Telecom–ի (ապրանքանիշը` Orange) նախկին 100 տոկոսանոց դուստրն է, հայկական շուկա է դուրս եկել 2009 թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այս տարվա սեպտեմբերին փոխվել է ընկերության հիմնական բաժնետերը, ինչի արդյունքում Orange Armenia–ի 100 տոկոս բաժնետոմսերը փոխանցվել են նոր սեփականատիրոջը` «Ucom» ԲԲԸ–ին ($1 - 481,79 դրամ)։ –0–