USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+38

Orange-Armenia-ն իր բոլոր ձայնային ամսական բաժանորդների համար առաջարկում է նոր «Plus Ինտերնետ» փաթեթը

30.04.2015, 18:35
Orange- Armenia–ն հինգշաբթի ներկայացրեց իր նոր «Plus Ինտերնետ» փաթեթը՝ Դելֆին, Թիթեռ, Պանտերա, Արծիվ և Բացառիկ ամսական բաժանորդագրությունների առկա և նոր բաժանորդներին հնարավորություն տալով ընդամենը 1000 դրամի դիմաց ստանալ 500 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ և այն սպառելուց հետո շատունակել անվճար օգտվել մինչև 256 Կբ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետից:
Orange-Armenia-ն   իր բոլոր ձայնային ամսական բաժանորդների համար առաջարկում է նոր «Plus Ինտերնետ» փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Orange- Armenia–ն հինգշաբթի ներկայացրեց իր նոր «Plus Ինտերնետ» փաթեթը՝ Դելֆին, Թիթեռ, Պանտերա, Արծիվ և Բացառիկ ամսական բաժանորդագրությունների առկա և նոր բաժանորդներին հնարավորություն տալով ընդամենը 1000 դրամի դիմաց ստանալ 500 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ և այն սպառելուց հետո շատունակել անվճար օգտվել մինչև 256 Կբ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետից:

Ավելին, Թիթեռ սակագնային պլանի բաժանորդների դեպքում, «Plus Ինտերնետ» փաթեթի ակտիվացման վճարի գանձումը կատարվում է անմիջապես ամսավճարից: Փաթեթն ակտիվ է մինչև յուրաքանչյուր օրացույցային ամսվա վերջը, որից հետո ավտոմատ կերպով վերաակտիվանում է,  եթե բաժանորդն այն չի ապաակտիվացրել:

«Մեր նոր «Plus Ինտերնետ» փաթեթի մեկնարկով շարունակում ենք խրախուսել որակյալ բջջային ինտերնետի օգտագործումը Հայաստանում: Երկու շաբաթ առաջ Orange Կանխավճարային ձայնային ծառայությունների և ինտերնետ փաթեթները ներկայացնելուց հետո՝ այժմ  ձայնային ծառայությունների ամսական բաժանորդագրությունների նոր և առկա օգտատերերին հնարավորություն ենք ընձեռում  մատչելի գնով ստանալ ավելի շատ գերարագ ինտերնետի ծավալ և այն սպառելուց հետո շարունակել անվճար օգտվել անսահմանափակ ինտերնետից: Այս նախաձեռնությունը լրացնում է մեր գործողությունները, որոնց արդյունքում մեր բաժանորդներն արդեն ունեն իրենց համակարգչի գերարագ ինտերնետը սմարթֆոններից օգտագործելու և ընդամենը 1 դրամից սկսած սմարթֆոններ ձեռք բերելու հնարավորություն», - ասել է Օրանժ Արմենիայի Բրենդի և հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը:

Մամուլի հաղորդագրության համաձայն` Orange- Armenia–ն  հիշեցնենում է, որ «Plus Ինտերնետ» փաթեթը համալրում է «Plus փաթեթների» շարքը, որոնք ակտիվացնելով  Orange-ի բաժանորդները մատչելի գնով ստանում են հավելյալ րոպեներ ցանցից դուրս զագերի համար:

«Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։–0–