USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Orange Armenia–ն նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը

09.02.2016, 18:15
Orange Armenia բջջային օպերատորն Ապահով համացանցի օրվա շրջանակում կսովորեցնի երեխաներին, թե ինչպես պետք է անվտանգ օգտվել  համացանցից:
Orange Armenia–ն նախաձեռնել  է «Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Orange Armenia բջջային օպերատորն Ապահով համացանցի օրվա շրջանակում կսովորեցնի երեխաներին, թե ինչպես պետք է անվտանգ օգտվել  համացանցից, տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Ավելի քան 100 երկրներում փետրվարի 9–ին նշվում է Ապահով համացանցի օրը: Արդեն հինգերորդ տարին անընդմեջ այս օրվա առթիվ` Orange Armenia–ն, «Հայաստանի ինտերնետ հանրություն» և «Մեդիակրթության կենտրոն» կազմակերպությունների հետ համատեղ, նախաձեռնում է «Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը՝ նպատակ ունենալով համացանցն ավելի ապահով դարձնել երեխաների համար:

Ինչպես նշեցին ընկերությունից, այս տարի «Ապահով համացանց Հայաստան» նախաձեռնության շրջանակներում 150 դպրոցների ավելի քան 3000 աշակերտներ կմասնակցեն բաց դասերի` ստանալով համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ գիտելիքներ և ուսումնական նյութեր:

Բացի այդ, կկազմակերպվեն հատուկ ծնողական ժամեր, որոնց ընթացքում կշոշափվեն համացանցի ապահով օգտագործմանն առնչվող խնդիրներն ու ռիսկերը, ինչպես նաև լիարժեք տեղեկատվություն կտրամադրվի երեխաների համար համացանցն ավելի ապահով դարձնելու տեխնիկական լուծումների վերաբերյալ: 

Ինչպես նշեց Orange Armenia–ի Մարքեթինգի տնօրեն Տիգրան Սաֆարյանը, Հայաստանում օրեցօր աճում է համացանցի օգտատերերի թիվը. ինտերնետը յուրաքանչյուրիս առօրյայում ազդեցիկ տեղ է զբաղեցնում:

«Ինտերնետի աճող հասանելիությունն անշուշտ ընձեռում է կրթության և զարգացման լայն հնարավորություններ, սակայն, միևնույն ժամանակ անհրաժեշտություն ստեղծում ավելի մեծ ուշադրություն դարձնել երեխաների համար համացանցն ապահով դարձնելու խնդրին: Այս պատճառով արդեն հինգերորդ տարին անըդնմեջ մեր գործընկերների հետ միասին նախաձեռնում ենք այս ծրագիրը՝ համացանցի օգտատերերին կրթելու և անցանկալի բովանդակությամբ կայքերից երեխաների պաշտպանությունը բարելավելու համար», – նշել է նա։

Համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ և խորհուրդներ կարելի է գտնել www.safe.am կայքում:

Orange Armenia-ն France Telecom–ի (ապրանքանիշը` Orange) նախկին 100 տոկոսանոց դուստրն է, հայկական շուկա է դուրս եկել 2009 թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այս տարվա սեպտեմբերին փոխվել է ընկերության հիմնական բաժնետերը, ինչի արդյունքում Orange Armenia–ի 100 տոկոս բաժնետոմսերը փոխանցվել են նոր սեփականատիրոջը` «Ucom» ԲԲԸ–ին։–0–