USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Orange Armenia-ի բաժանորդները կարող են ստանալ «KinoPark» կինոթատրոնի երկու տոմս մեկի գնով

23.12.2015, 18:37
Orange Armenia բջջային օպերատորի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդներն այսուհետ կարող են ձեռք բերել «KinoPark» նոր կինոթատրոնի չորեքշաբթի օրերի կինոդիտումների երկու տոմս մեկի գնով:
Orange Armenia-ի բաժանորդները կարող են ստանալ «KinoPark» կինոթատրոնի երկու տոմս մեկի գնով

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Armenia բջջային օպերատորի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդներն այսուհետ կարող են ձեռք բերել «KinoPark» նոր կինոթատրոնի չորեքշաբթի օրերի կինոդիտումների երկու տոմս մեկի գնով, չորեքշաբթի լրագրողներին ասաց Orange Armenia–ի մարկետինգի և հեռահաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը։

Նրա խոսքով, շարունակելով ամանորյա անակնկալները, Orange Armenia–ն հնարավորություն է տալիս իր բաժանորդներին օգտվել «Orange կինո» ծառայությունից վերջերս բացված «KinoPark» կինոթատրոնում, որը հագեցած է տեխնոլոգիական նորույթներով։

 ««Orange կինո» ծառայությունն արդեն գործում է 5 տարի, և այդ տարիների ընթացքում մենք համագործակցություն ենք հաստատել Հայաստանում գործող բոլոր խոշոր կինոթատրոնների հետ», – ասաց Սաֆարյանը։

 «KinoPark» կինոթատրոնի տնօրեն Վազգեն Սաղաթելյանն իր հերթին նշեց, որ նրանց բազմաթիվ հաճախորդներն ու Orange Armenia–ի բաժանորդները կինոթատրոնի բացման օրվանից սպասում էին այս համագործակցությանը։

 ««KinoPark»–ի բացման առաջին իսկ օրվանից մեզ շատ էին հարցնում այս ակցիայի մասին։ Այս իրադարձությունն իրականում շատ սպասված է և, իհարկե, հետաքրքրում է հասարակությանը։ Ուրախ եմ նշել, որ այսօրվանից Orange–ի բոլոր բաժանորդները յուրաքանչյուր չորեքշաբթի կարող են օգտվել այս ծառայությունից։ Վստահ ենք, որ սա ևս մի քայլ է Հայաստանում կինոինդուստրիայի զարգացման ճանապարհին», – ասաց Սաղաթելյանը։

«Orange կինո» ծառայությունն ակտիվացնելու համար Orange Armenia–ի ձայնային ծառայությունների բաժանորդները կարող են շաբաթվա ցանկացած օր SMS հաղորդագրության միջոցով kino բառն ուղարկել 5555 համարին, ստանալ ութ նիշանոց գաղտնաբառ և, մոտակա չորեքշաբթի օրը ներկայացնելով այն երևանյան ցանկացած կինոթատրոնի տոմսարկղ, ստանալ երկու տոմս մեկի գնով։ Ծառայության մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով http://orangearmenia.am/kino։

Orange Armenia-ն France Telecom–ի (ապրանքանիշը` Orange) նախկին 100 տոկոսանոց դուստրն է, հայկական շուկա է դուրս եկել 2009 թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այս տարվա սեպտեմբերին փոխվել է ընկերության հիմնական բաժնետերը, ինչի արդյունքում Orange Armenia–ի 100 տոկոս բաժնետոմսերը փոխանցվել են նոր սեփականատիրոջը` «Ucom» ԲԲԸ–ին։–0–