Orange Armenia-ն բաժանորդներին առաջարկում է բաժանորդագրվել իր ծառայություններին` ստանալով մեկ հեռախոս արտոնյալ գնով, երկրորդը` նվեր
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Orange Armenia-ն սկսեց գարնանային առաջարկ, որի շրջանակում մինչև մարտի 31-ը բաժանորդագրվելով ընկերության ամսական սակագնային պլաններից մեկին` բաժանորդները նվեր կստանան հեռախոս, ասաց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Նրա խոսքերով` 24 ամսով կբաժանորդագրվեն Դելֆին, Թիթեռ և Պանտերա ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին` սկսած 4000 ՀՀ դրամից, ոչ միայն զեղչված գնով մեկ հեռախոս ձեռք բերելու հնարավորություն կունենան, այլ նաև նվեր կստանան անվճար կանխավճարային SIM քարտ և ևս մեկ հեռախոս։
Ժելիբտերը նշեց, որ 2 SIM քարտերի համար կակտիվացվի «Orange Իրար հետ» փաթեթը ՝ թույլ տալով օգտատերերին 6 ամիս շարունակ իրար հետ խոսել անվճար:
Երկրորդ հեռախոսը, որն արտադրված է Alcatel ընկերության կողմից, ունի 2ՄՊ ֆոտոխցիկ, MP3 նվագարկիչ և շարժական ինտերնետից օգտվելու հնարավորություն:
«Քանի որ 2013թ. օգոստոսին անցկացված նմանատիպ ակցիայի ժամանակ շատ մեծ պահանջարկ եղավ, մենք որոշեցինք մեր բաժանորդներին երկրորդ հեռախոսն անվճար ձեռք բերելու ևս մեկ հնարավորություն տրամադրել, սակայն այս անգամ սահմանափակում է գործելու` հնարավորությունը հասանելի է միայն առաջին հինգ հազար բաժանորդների համար», – ասել է Ժելիբտերը։
Նա նշեց նաև, որ Orange Խոսենք կանխավճարային ծառայության բաժանորդները կարող են ստեղծել «Orange Իրար հետ» փաթեթ՝ ներառելով մինչև 4 Օrange բաժանորդի և իրար հետ խոսել անսահմանափակ՝ վճարելով օրական ընդամենը 20 դրամ:
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ` լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0--