USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+16

Orange Armenia-ի բաժանորդները ամանորյա տոներին ռոմինգի համար հատուկ սակագներ կստանան

16.12.2013, 12:28
Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ՝ Orange-ն իր բաժանորդներին առաջարկում է հատուկ սակագին ամանորյա արձակուրդներին ամենաշատ այցելվող երկրներում, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում։

Orange Armenia-ի բաժանորդները ամանորյա տոներին ռոմինգի համար հատուկ սակագներ կստանան

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ՝ Orange-ն իր բաժանորդներին առաջարկում է հատուկ սակագին ամանորյա արձակուրդներին ամենաշատ այցելվող երկրներում, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում։

Մասնավորապես, Եգիպտոսում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Հորդանանում, Թաիլանդում, Շրի Լանկայում և Հնդկաստանում դեկտեմբերի 20-ից հունվարի 13-ը ռոմինգից օգտվելիս մուտքային զանգերի համար կգործի 65 դր/ր հատուկ սակագինը:

Orange-ը նաև ռոմինգի անհամեմատ ցածր սակագին է առաջարկում նաև Orange Գոտու 21 երկրներում՝ 250 դրամ/րոպե մուտքային և ելքային զանգերի համար:

Orange Գոտու մեջ են մտնում այն եվրոպական երկրները, որտեղ գործում են Orange Խմբի դուստր օպերատորները, ինչպիսիք են Ֆրանսիան, Իսպանիան, Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Մոլդովան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը, Իսրայելը և Բելգիան: Orange Գոտու հատուկ սակագները գործում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իտալիայում, Խորվաթիայում, Վրաստանում, Թուրքիայում, Ուկրաինայում, Լատվիայում և Չեխիայում:

Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում) ($1 – 405,51 դրամ) ։–0–