Orange Armenia–ն գարնանային տոների նախաշեմին շարժական և ինտերնետ ծառայությունների հատուկ առաջարկներ է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Orange Armenia ընկերությունը գարնանային տոների նախաշեմին մշակել է հատուկ առաջարկներ հեռախոսային և ինտերնետ կապի բաժանորդների համար, չորեքշաբթի լրագրողներին ասաց Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
Հայաստանում մարտի 8–ից մինչև ապրիլի 7–ը ամեն տարի նշվում է գարնանային տոների միամսյակը։
Ժելիբտերի խոսքերով` մինչև ապրիլի 7–ը 12 ամսով ամսական 5 հազար դրամ վճարով ընկերության ինտերնետ ծառայության բաժանորդագրվելու դեպքում բաժանորդներն ամսական կստանան 5 Գբ գերարագ ինտերնետ։
Նա նշեց, որ ընկերությունը հնարավորություն է տրամադրում ձեռք բերել Alcatel Pixi 7 WiF և 1 Գբ ինտերնետ 1,5 հազար դրամ լրացուցիչ ամսավճարի դիմաց` «Ինտերնետ հիմա» սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում 5 հազար դրամ և ավելի վճարի դիմաց։
Orange–ի հատուկ առաջարկից կարող են օգտվել նաև 5 հազար դրամ և ավել արժեքով «Ինտերնետ հիմա» սակագնային պլանի բաժանորդները, ովքեր չունեն ընթացիկ պարտավորություններ։ Միաժամանակ հատուկ առաջարկը հասանելի է միայն առաջին 500 բաժանորդների համար։
«Ընկերությունը նաև հատուկ առաջարկ է մշակել Orange–ի հեռախոսակապից օգտվողների համար, մասնավորապես, այն բաժանորդները, որոնք մինչև ապրիլի 7–ը 24 ամսով կբաժանորդագրվեն ընկերության «Դելֆին, «Թիթեռ» և կամ «Պանտերա» հետվճարային սակագնային պլաններից մեկին 4 հազար դրամ կամ ավելի ամսավճարով, կկարողանան ձեռք բերել Samsung, HTC, Nokia, Fly սմարթֆոններ ընդամենը 1 դրամով», – ասաց Ժելիբտերը։
Նա նաև նշեց, որ 24 ամսով բաժանորդագրվելով ընկերության «Դելֆին, «Թիթեռ» և կամ «Պանտերա» հետվճարային սակագնային պլաններից մեկին 6 հազար դրամ կամ ավել ամսավճարով` Orange–ի բաժանորդները կկարողանան ձեռք բերել Alcatel Pixi 2 սմարթֆոն կամ Alcatel Pixi 7WiFi պլանշետ 1 դրամով։
«Գարնանային տոների նախաշեմին մենք ուրախ ենք մեր բաժանորդներին տրամադրել նոր անակնկալներ` փորձելով բջջային կապն ու ինտերնետն ավելի հասանելի դարձնել համակարգիչներից և պլանշետներից օգտվողների համար», – նշեց Ժելիբտերը։
Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում) ($1 - 478,63 դրամ)։–0–