USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Orange Հիմնադրամը հյուրընկալել և կրթաթոշակներ է տրամադրել Հայաստանի 10 համալսարանների 100 ուսանողների

20.02.2015, 21:33
Հայաստանի համալսարանների հետ համագործակցության շրջանակներում՝ այսօր Orange Հիմնադրամն Orange-ի գլխամասային գրասենյակում հյուրընկալել է Երևանի, Գավառի, Գորիսի, Գյումրու, Իջևանի, Կապանի, Վանաձորի և Եղեգնաձորի համալսարանների  բարձր առաջադիմություն ունեցող 100 ուսանողների:
Orange Հիմնադրամը հյուրընկալել և կրթաթոշակներ է տրամադրել Հայաստանի 10 համալսարանների 100 ուսանողների
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համալսարանների հետ համագործակցության շրջանակներում՝ այսօր Orange Հիմնադրամն Orange-ի գլխամասային գրասենյակում հյուրընկալել է Երևանի, Գավառի, Գորիսի, Գյումրու, Իջևանի, Կապանի, Վանաձորի և Եղեգնաձորի համալսարանների  բարձր առաջադիմություն ունեցող 100 ուսանողների:

Միջոցառման ընթացքում ուսանողներն Orange Հիմնադրամից ստացան կրթաթոշակներ,  ինչպես նաև մասնակցեցին Օրանժ Արմենիա ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի կողմից «Ինչպես ընտրել մասնագիտություն և հաջողությամբ անցնել աշխատանքային հարցազրույցը» թեմայով կազմակերպված հատուկ սեմինարին: Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալ ընկերության գործունեությանը և իրենց հետաքրքրող հարցերն ուղղել Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն և Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերին, ով ներկայացրեց հեռահաղորդակցության միջազգային ընկերության հիմնական մարտահրավերներն ու գործունեության առավելությունները, ինչպես նաև ընկերության` սոցիալական պատասխանատվության սկզբունքները:

«Մեզ համար արդեն բարի ավանդույթ է դարձել բարձրագույն կրթություն ստանալու հարցում ուսանողներին աջակցելը: Արդեն չորս տարի է, ինչ սոցիալական ծրագրերի շրջանակներում կրթաթոշակներ ենք տրամադրում ուսանողներին՝ նպատակ ունենալով թեթևացնել նրանց ընտանիքների ֆինանսական բեռը և նպաստել ինչպես Երևանի, այնպես էլ մարզային համալսարաններում սովորող երիտասարդների  հետագա մասնագիտական զարգացմանը: Կարծում ենք նաև, որ մեր այսօրվա հանդիպում-սեմինարը կօգնի ուսանողներին ընտրել իրենց մասնագիտական ներուժն ապագայում լիարժեքորեն դրսևորելու համար անհրաժեշտ ուղիները», - ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:  

Orange-ի և Հայաստանի համալսարանների միջև համագործակցությունը սակայն շատ ավելի խորն ու համապարփակ է. 2011 թվականից ի վեր` Օրանժ Արմենիայում մասնագիտական պրակտիկա է անցել շուրջ 200 ուսանող: Այս ընթացքում Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել ավելի քան 350 ուսանողների:

Կրթաթոշակառու ուսանողների ընտրությունը կատարվել է վերջիններիս դիմումների հիման վրա՝ հաշվի առնելով ուսանողի ուսումնական առաջադիմությունը և ընտանիքի ֆինանսական դրությունը: Այս համագործակցության շրջանակներում կրթաթոշակներ են տրամադրվում Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Գորիսի և Գավառի պետական համալսարանների, Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու, Վանաձորի և Կապանի մասնաճյուղերի, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի և Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողներին:-0-