Google ընկերությունը Լեոնիդ Գայդայի 90–ամյակի առթիվ լոգոտիպ է մշակել
30.01.2013,
15:08
Google ինտերնետ ընկերությունը տոնական լոգոտիպով է տոնել խորհրդային կինոռեժիսոր և դերասան Լեոնիդ Գայդայի 90–ամյակը, ով նկարահանել է մինչ օրս մեծ ճանաչում վայելող կատակերգությունները` «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները», «Օպերացիա «Ы»» և Շուրիկի մյուս արկածները», «Ադամանդե ձեռքը», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» և այլն։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Google ինտերնետ ընկերությունը տոնական լոգոտիպով է տոնել խորհրդային կինոռեժիսոր և դերասան Լեոնիդ Գայդայի 90–ամյակը, ով նկարահանել է մինչ օրս մեծ ճանաչում վայելող կատակերգությունները` «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները», «Օպերացիա «Ы»» և Շուրիկի մյուս արկածները», «Ադամանդե ձեռքը», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» և այլն։
Google–ի գլխավոր էջի ավանդական լոգոտիպի տառերը չորեքշաբթի փոխարինվել են ռեժիսորի և Գեորգի Վիցինի, Յուրի Նիկուլինի և Եվգենի Մորգունովի կերտած երեք հերոսների պատկերով։ –0–