Նոր MF25 3G Wi-Fi երթուղիչն արդեն հասանելի է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել նոր MF25 3G Wi-Fi երթուղիչը, որն ապահովում է ներբեռնման մինչև 7.2 Մբիթ/վրկ և վերբեռնման` մինչև 5.76 Մբիթ/վրկ արագություն, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։
3G Wi-Fi երթուղիչը ապահովում է ինչպես անլար ինտերնետի, այնպես էլ ներքին ցանցի ու հեռախոսակապի հնարավորություն:
«Սարքն արժե 65000 դրամ, իսկ «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» փաթեթին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում տրամադրվում է բոլորովին անվճար:
Ինտերնետ և ավելին. կապի բոլոր միջոցները մեկ սարքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: --0—