USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

One Armenia–ն հայտարարում է մարզերում ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար միջոցների հանգանակության մասին

01.06.2016, 20:33
One Armenia հասարակական կազմակերպությունը չորեքշաբթի օրվանից գործարկում է քրաուֆանդինգային արշավ, որի նպատակն է Հայաստանի մարզերում Armath ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար ֆինանսական միջոցների հանգանակությունը:
One Armenia–ն հայտարարում է մարզերում ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար միջոցների հանգանակության մասին

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. One Armenia հասարակական կազմակերպությունը չորեքշաբթի օրվանից գործարկում է քրաուֆանդինգային արշավ, որի նպատակն է Հայաստանի մարզերում Armath ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար ֆինանսական միջոցների հանգանակությունը, հայտնել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը։

«Նախատեսվում է ռեսուրսներ ներգրավել` Հայաստանի մարզերում հինգ Armath ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար», – ասել է չորեքշաբթի լրագրողներին Չոբանյանը։

Մարզերի հանրակրթական դպրոցներում հինգ լաբորատորիաների ստեղծման համար կպահանջվի մոտ 58 հազար դոլար, ինչը թույլ կտա հոգալ սարքավորումների, ուսուցիչների աշխատավարձերի և իրենց գյուղերի սահմաններից դուրս երեխաների ուսուցման ծախսերը։

 «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը»  ԻՏՁՄ-ն իրականացնում է 2014թ-ից։ Ծրագիրը նախատեսված է 5-12–րդ դասարանների երեխաների համար, որոնք կարող են սովորել ծրագրավորում, ռոբոտատեխնիկա, 3D մոդելավորում։ Նախատեսվում է մինչև 2019 թ.–ը հայկական դպրոցներում ինժեներական խմբակների թիվը հասցնել 1200–ի։

Ծրագիրն իրականացվում է ԻՏՁՄ–ի կողմից` Հայաստանի կառավարության աջակցությամբ և մասնավոր ընկերությունների մասնակցությամբ։ -0-