USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

ԱրմենՏելը լավագույն գաղափարի մրցույթ է հայտարարում` ուղղված My Beeline Armenia բջջային հավելվածի կատարելագործմանը

16.07.2014, 16:08
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է լավագույն գաղափարի մրցույթ` ուղղված My Beeline Armenia բջջային հավելվածի կատարելագործմանը, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
ԱրմենՏելը լավագույն գաղափարի մրցույթ է հայտարարում` ուղղված My Beeline Armenia բջջային հավելվածի կատարելագործմանը
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/.  «ԱրմենՏել» ՓԲԸ–ն ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է լավագույն գաղափարի մրցույթ` ուղղված My Beeline Armenia բջջային հավելվածի կատարելագործմանը, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
 
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես բովանդակային, այնպես էլ ծրագրային ապահովմանն ուղղված առաջարկները, իսկ լավագույն գաղափարի հեղինակը  որպես մրցանակ Samsung Galaxy S4 հեռախոս կստանա։ Մասնակիցներն իրենց առաջարկները կարող են ուղարկել pr@beeline.am էլեկտրոնային հասցեին մինչև օգոստոսի 31-ը։

«Նախորդ ամիս մենք ներկայացրեցինք My Beeline Armenia բջջային հավելվածը։ Այն ներբեռնել են ավելի քան 4000 անգամ և հավելվածը շատ հայտնի է մեր բաժանորդների շրջանում։ Մենք չափազանց կարևորում ենք Beeline բաժանորդների կարծիքը եւ հայտարարում ենք մրցույթ՝ նպատակ ունենալով էլ ավելի կատարելագործել այդ հավելվածը։ Ուրախ եմ, որ հնարավորություն կա Beeline բաժանորդների հետ համատեղ մեր ծառայությունները դարձնել ավելի պարզ և հարմար»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Բջջային հավելվածը կարող է տեղադրվել iOs, Android Windows և Symbian օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների, պլանշետների և այլ սարքավորումների վրա։

Նշենք, որ ընդհանուր առմամբ, սկսած 2014 թվականի հունիսի 25–ից, My Beeline Armenia բջջային հավելվածը ներբեռնել են` Android օպերացիոն համակարգի օգտագործողները 1941 անգամ, iOs օգտագործողները` 1780 անգամ, իսկ Windows բազայով բջջային օգտագործողները` 218 անգամ։

Այս պահին  Play Store-ում կա 83 մեկնաբանություն, 70 օգտատեր բջջային հավելվածը գնահատել են  հնարավոր ամենաբարձր միավորով։ Top Free համակարգում My Beeline Armenia-ն 500 հավելվածների շարքում զբաղեցնում է 189-րդ հորիզոնականը։ Մրցույթի մասին հավելյալ տեղեկություն կարելի է ստանալ https://www.facebook.com/beeline.am/app_167969729896883 հասցեով։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–