USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Միրզոյանի անվան քառյակը երեխաների պաշտպանության օրը հանդես եկավ համերգով Beeline-ի աջակցությամբ

02.06.2016, 15:46
«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ չորեքշաբթի տեղի ունեցավ Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի բարեգործական համերգը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
 Միրզոյանի անվան քառյակը երեխաների պաշտպանության օրը հանդես եկավ համերգով Beeline-ի աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/.  «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ տեղի ունեցավ Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի բարեգործական համերգը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Համերգը կայացել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, հաղորդում է հեռահաղորդակցային ընկերության մամուլի ծառայությունը:

«Շնորհավորում եմ բոլոր մանուկներին այս հրաշալի ու պայծառ տոնի կապակցությամբ և մաղթում, որ նրանց բոլոր օրերը հագեցած լինեն այսօրվա դրական լիցքերով ու ժպիտներով: Երեխաները մշտապես գտնվում են Beeline-ի ուշադրության կենտրոնում, և մենք ուրախ ենք աջակցել այն միջոցառումներին, որոնք օգնում են երեխաների կյանքը դարձնել ավելի լավը և նրանց համար կերտել պայծառ ապագա», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Բարեգործական միջոցառումների շրջանակում թանգարանում նաև բացվել է «Այբ» դպրոցի, IQ մանկապարտեզի և «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ի «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև հունիսի 15-ը: Տեղի ունեցավ նաև ֆիլմի դիտում: Միջոցառումներից ստացված շահույթը կփոխանցվի արտասահմանում բուժման կարիք ունեցող երեխաների օգնության հիմնադրամին:

Beeline-ը Քառյակի մշտական գործընկերն է 2013թ.-ից։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0