USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Microsoft–ը Office 2016 է թողարկել Windows–ի համար

05.05.2015, 15:18
Microsoft ընկերությունը թողարկել է համակարգիչների համար նախատեսված Office 2016 նախնական տարբերակը Windows կառավարմամբ։ Ավելի վաղ ծրագրի այդ փաթեթը հասանելի էր միայն մշակողների և ՏՏ կազմակերպությունների մասնագետների համար,
Microsoft–ը  Office 2016 է թողարկել Windows–ի համար

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Microsoft ընկերությունը թողարկել է համակարգիչների համար նախատեսված Office 2016 նախնական տարբերակը Windows կառավարմամբ։ Ավելի վաղ ծրագրի այդ փաթեթը հասանելի էր միայն մշակողների և ՏՏ կազմակերպությունների մասնագետների համար,

Office 2016–ն ինչ–որ ժամանակ կաշխատի նման ռեժիմով, իսկ այնուհետև կպահանջվի կամ հրաժարվել դրանից, կամ Office 365 ծառայության բաժանորդագրություն ձեռք բերել և վերատեղադրել ծրագրերի փաթեթն այն պրոդուկտի կոդով, որը տալիս է Microsoft–ն Office–ի արտոնագիր ձեռք բերելիս։

Ծրագրերի նմանատիպ փաթեթ է լույս տեսել նաև Mac–ով, իսկ մի քանի օրից Microsoft–ն Office կթողարկի Windows 10 սարքերի համար, որը հարմարեցված է սենսորային էկրանների համար։ Windows–ի և Mac–ի համար Office 2016–ի պաշտոնական ծանուցումը ծրագրված է աշնանը։ -0-